Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու. Ադրբեջանի հարցերով փորձագետ Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը. Վահագն Մախսուդյան Եթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, նահանջ է սկսվելու. Վահե Դավթյան Խոշոր վթար՝ Կոտայքի մարզում. «Mercedes»-ը «Սևանի գաղութ»-ի մոտ մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Թբիլիսիում վերսկսվել են «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ ցույցերը (տեսանյութ) Հենց հիմա Տավուշի դարպասներին իրականացվում են ականազերծման աշխատանքներ. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. Ռուբեն Մելիքյան Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ. թուրք լրագրող Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) 

7-րդ գումարման խորհրդարանը այդպես էլ չկարողացավ տարբերակել առաջնայինը հազարերորդականից. Թագուհի Թովմասյան

Բլոգոսֆերա

7-րդ գումարման խորհրդարանը այդպես էլ չկարողացավ տարբերակել առաջնայինը հազարերորդականից, չհասկացավ իր գործունեության բուն իմաստը: Այս մասին գրել է ԱԺ պատգամավոր, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Թագուհի Թովմասյանը.

«Որքան էլ զարմանալի կարող է թվալ, հետպատերազմական շրջանում մեր խորհրդարանը չկարողացավ ադեկվատություն ցույց տալ և համարժեք արձագանքել Ադրբեջանի լայնամասշտաբ ռազմական գործողությունների արդյունքում տարածաշրջանում ստեղծված նոր ռազմաքաղաքական իրողություններին։ Հետպատերազմական փուլում խորհրդարանական երկրի Ազգային ժողովը պետք է օգտագործեր իր ողջ գործիքակազմը` Արցախի ժողովրդի անվտանգ գոյության ապահովմանը, Արցախի տարածքային ամբողջականության վերականգնմանը, այդ թվում նաև Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիի և Հադրութի և մյուս բնակավայրերի դեօկուպացիայի անհրաժեշտությանը վերաբերող իրավաքաղաքական գնահատականներ տալու, և դրանք միջազգային ասպարեզ հասցնելու նպատակով։
Ցավոք հետպատերազմական խորհրդարանը Արցախի վերաբերյալ անթույլատրելի լռություն էր պահպանում։ Եվ այդպես էլ ոչ մի հրատապ հարց, երկիրը ճգնաժամից հանելու գրեթե ոչ մի նախագիծ չընդունեց։

«Արցախ» նախաձեռնության անդամներով փորձեցինք ԱԺ հայտարարության նախագծով արտահայտել քաղաքական դիրքորոշում և ներկայացնել համապատասխան իրավական հիմքեր այն մասին, որ Արցախի դեմ սանձազերծած պատերազմով Ադրբեջանը ոտնահարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների հիմքում դրված, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Կանոնադրությամբ, ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված՝ ուժի գործադրումից կամ դրա սպառնալիքից ձեռնպահ մնալու, վեճերի խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքները։ Համապատասխան իրավական հղումներով ցույց էինք տալիս, որ Շուշին, Հադրութը, ինչպես նաև Արցախի տարածքային ամբողջականության մաս կազմող մյուս շրջանները օկուպացվել են Ադրբեջանի կողմից, և Արցախի Հանրապետության շրջանների դեօկուպացիան Արցախի ժողովրդի անվտանգ գոյության ապահովման, Արցախի տարածքային ամբողջականության վերականգնման, Արցախյան հակամարտության խաղաղ եւ համապարփակ կարգավորման ուղղությամբ առաջանցիկ քայլերի իրականացման, հայկական պատմամշակութային եւ կրոնական ժառանգության պահպանման, բռնի տեղահանված անձանց՝ իրենց բնակավայրեր վերադարձի ապահովման հրամայական է: Հայտարարության նախագիծը ընդհանուր առմամբ ներկայացնում էր նաև նոր ռազմաքաղաքական իրողությունների պայմաններում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ մեր դիրքորոշումը, Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ապագա բանակցությունների ընթացքում Արցախի Հանրապետության վերջնական կարգավիճակի եւ սահմանների որոշման գործընթացի վրա Արցախի Հանրապետության շրջանների օկուպացիայի ազդեցության հնարավորությունների շրջանակը, որը իհարկե բացակայում է։

Հետպատերազմական շրջանում կեղծ խաղաղասիրության թեզեր ենք լսում մի շարք պաշտոնյաների կողմից, իսկ Ադրբեջանը ամենաբարձր մակարդակով խոսում է Զանգեզուրի, Երևանի, Սևանի՝ իրենց պատմական հողեր լինելու մասին և խոստանում վերադառնալ։

Եվ այս իրավիճակում, երբ ի թիվս Սյունիքի, Գեղարքունիքի դեպքերի, այս անգամ էլ հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում ենք զոհ ունենում, երբ թշնամին ներխուժել է ՀՀ տարածք և չի հեռանում, երբ զինվորը տարրական պայմանների խնդիր ունի ծառայության ընթացքում, երբ անվտանգային լրջագույն խնդիրներ ունենք, երբ տարածաշրջանում ազդեցության համար խոշոր խաղացողների կատաղի պայքար է ընթանում, Ազգային ժողովը արտահերթ նիստ է գումարում, որի օրակարգում է իշխանական խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված նախագիծը՝ պատգամավորական գործունեության համար հատկացվող 50 000 ՀՀ դրամը 250 000 ՀՀ դրամ դարձնելու վերաբերյալ։

Եվ եթե նույնիսկ մի պահ փորձենք թողնել այս իրականությունը, որը, իհարկե, անհնար է, օբյեկտիվ հարց է առաջանում՝ 7-րդ գումարման Ազգային ժողովի 132 պատգամավորներից քանի՞սն են գնում մարզեր՝ հատկապես հետպատերազմական շրջանում, ընտրողների, սահմանամերձ համայնքների բնակիչների հետ կապը պահում, ներկայացուցչական ծախսեր անում, որ հիմա էլ ուզում են ավելացնել այդ գումարը 200 000 ՀՀ դրամով։

Մի՞թե չեք կարողանում առաջնայինը հազարերորդականից տարբերակել ․․․»,-գրել է Թովմասյանը:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Եվրոպացիները չեն մեռնի Դոնբասի համար․ ԲորելՄեքսիկայում ավտոբուսի շրջվելու հետևանքով նախնական տվյալներով 14 մարդ է զոհվելԱրթուր Դավթյանի արծաթե մրցելույթը ԵԱ-ում (տեսանյութ)Լույս չի լինիՄոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու. Ադրբեջանի հարցերով փորձագետ Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը. Վահագն ՄախսուդյանԵթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, նահանջ է սկսվելու. Վահե ԴավթյանԽոշոր վթար՝ Կոտայքի մարզում. «Mercedes»-ը «Սևանի գաղութ»-ի մոտ մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Համախմբվիր, հայ ժողովուրդ, քո զորությունը միասնականության մեջ է, մեզ միավորողը Հայաստանն է. Արամ Ա (տեսանյութ) Թբիլիսիում վերսկսվել են «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ ցույցերը (տեսանյութ)Հենց հիմա Տավուշի դարպասներին իրականացվում են ականազերծման աշխատանքներ. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներինԵվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան ԲալայանԱրցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն ՏավուշիՀԻՄԱ․ Երևան-Դիլիջան մայրուղին մեկ ժամով փակ է (տեսանյութ) Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. Ռուբեն Մելիքյան Հաջորդը լինելու է Կողբից Սոթք ընկած հատվածը. Դավիթ ՋամալյանԵթե պետությունը ինչ-որ երգչի աջակցել է, թող ինքն էլ հարկ վճարի. երգչուհի Նանա (տեսանյութ) «Սա է Ալիևի և Նիկոլի նպատակը»Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ. թուրք լրագրողՀետաքրքրվել եմ, մրցավարների մասով խնդիր չկար, թափանցիկ էր. Փաշինյան (տեսանյութ) Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը«Դուք Ղեւոնդ Երիցեան ոգով նոր Աւարայր էք մղում հայրենիքի համար»․ Սեպուհ Սրբազանը՝ Բագրատ Սրբազանին Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Բարեղամ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն (տեսանյութ) «Դավաճանը հանձնում է Հայաստանը»․ ակցիա՝ Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ (տեսանյութ) Հայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNN Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու․ բանակցությունները չստացվեցին․ փաստաբան (տեսանյութ)Սիրիայի զինված ուժերը երեք շրջաններում ոչնչացրել են ահաբեկիչների զրահամեքենաները Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) «Եթե ինչ, շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր կերպարներից մեկը (լուսանկարներ)Բրիտանացի պատգամավորները կարող են հեռացնել Սունակին․ Financial Times «Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան Սրբազանն ասաց ամեն ինչ. Արման ՀովհաննիսյանԻտալիան հայտարարել է, որ երկիրը կարող է գայատևել առանց ռուսական գազի Հռոմի պապը կոչ է արել երիտասարդներին հրաժարվել հեռախոսներից «Փյունիկը» ոչ մի հնարավորություն չտվեց «Ուրարտուին»՝ 5:0 (տեսանյութ)Լրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանովՆիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել, թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը․ ՇարմազանովՍյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԳնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվեցՀայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Վարդան ՈսկանյանՎթար՝ Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին. կան տուժածներՊարզվում են Սյունիքում ավտոբուսի վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվելՀայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամըԱրարատում Nissan-ը բախվել է երկաթե արգելապատնեշին և մոտ 7 մետրից ընկել գետը. կա վիրավորՈր դեպքում է դատարանը քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչում․ իրազեկումԳնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչել
Ամենադիտված