Դատախազությունը սրբազան կառույց է, իսկ դատախազները՝ տարբեր աստիճանի սրբեր․ Փաստաբանի արձագանքը՝ Վարդապետյանին Արմենը հանգիստ է իր համար, իր ընտանիքի համար, նա անհանգիստ է միայն իր երկրի համար․ Աշոտյանի փաստաբան ՈւՂԻՂ. Ի՞նչ խնդիրներ ունեն արցախցիներն այսօր, ինչպես ու ինչպիսի Արցախ կվերադառնա արցախցին՝ քննարկում Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ. «Հրապարակ» Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել (լուսանկարներ) Օդի ջերմաստիճանը ցերեկն աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ» Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը աջակցություն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը Շուռնուխի նոր տները պատրաստ չեն, բայց փոխհատուցումները կտրել են․Դավիթ Գալստյան 

Ղարաբաղյան հակամարտությունը հասավ Եվրոպա․ ԵՄ-ն ուղիներ է փնտրում հետագա սրացումներից խուսափելու համար․ Коммерсантъ

Համաշխարհային Մամուլ

«Կիրակի օրը Եվրոպական խորհրդի նախագահ Չարլզ Միշելը ժամանեց Բաքու, որը Երևանից հետո դարձավ նրա Կովկաս շրջագայության երկրորդ կետը: Եվրոպական խորհրդի ղեկավարի ուղևորությունը տեղի ունեցավ հայ-ադրբեջանական սահմանին նոր բախումների և կողմերի կոշտ հռետորաբանության ֆոնին, ինչը հանգեցրեց անցած տարվա նոյեմբերին եռակողմ համաձայնագրի ստորագրումից ի վեր հակամարտության գոտում ամենալուրջ սրմանը: Հակամարտության վերսկսման սպառնալիքն ավելի ու ավելի իրական է դառնում` կապված առանցքային խնդրի՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ կողմերի հիմնարար տարաձայնությունների հետ: Մինչդեռ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը ամբողջությամբ ու անվերադարձ փակվել է», գրում է Коммерсантъ պարբերականը: Հոդվածում նշվում է, որ Եվրոպական խորհրդի ղեկավար Չարլզ Միշելի ուղևորությունը Անդրկովկաս հատուկ նշանակություն ստացավ ղարաբաղյան կարգավորման համար՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին կրակոցների անսպասելի վերսկսման հետ, ինչը չէր եղել անցյալ տարվա նոյեմբերից:

«Հունիսի 14-ին ՀՀ ՊՆ-ն հայտարարեց ադրբեջանական կողմից կրակոցների արդյունքում հայ զինծառայողի մահվան մասին, և Ադրբեջանի ՊՆ-ն պատասխանեց դրան՝ մեղադրելով Հայաստանի զինված ուժերին ադրբեջանական զինուժի դիրքերը գնդակոծելու և ադրբեջանցի զինվորներին վիրավորելու մեջ: Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության հետ Հայաստանի սահմանին կրակոցները տեղի են ունենում գրեթե ամեն օր: Եվրոպական խորհրդի ղեկավարի Երեւան ժամանելուց հետո բախումները շարունակվեցին»,֊գրում է պարբերականը՝ հիշեցնելով, որ հայ֊ադրբեջանական սահմանին՝ Երասխի հատվածում, բախումներ գրանցվեցին նաև հուլիսի 17-ին՝ Չարլզ Միշելի Հայաստան այցից հետո: Հոդվածագիրը նշում է, որ Հայաստանում կայացած արտահերթ ընտրություններից հետո բողոքի ալիքների համատեքստում՝ բողոքի ակցիա կազմակերպվեց նաև Չարլզ Միշելի դեմ՝ «ամոթ» վանկարկումներով։ «Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ «Եվրոպան փորձում է գնել Հայաստանը և նրան պարտադրել իր օրակարգը»՝ տեսնելով ԵՄ-ի՝ Հայաստանին ֆինանսական օգնություն՝ 2,6 միլիարդ եվրո տրամադրելու ծրագիրը: Նշելով, որ «Հայաստանը վաճառքի չի հանվում», «Դաշնակցության» ներկայացուցիչները ԵՄ ղեկավարությանը մեղադրեցին Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում Երևանին սատարելու բացակայության, ինչպես նաև եվրոպական արժեքները պահպանելու ցանկության և տարածաշրջանում նոր բռնապետի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին «սատարելու մեջ»:

Դաշնակցություն կուսակցությունը, ինչպես նաև Հայաստանի ընդդիմադիր այլ ուժեր, դեմ են սահմանազատմանը, տրանսպորտային հաղորդակցության բացմանը և անցյալ տարվա նոյեմբերի եռակողմ հայտարարությամբ նախատեսված այլ քայլերին՝ համարելով, որ դրանք չեն համապատասխանում երկրի ազգային շահերին: Մինչդեռ, շաբաթ օրը Երևանում Չարլզ Միշելի հետ համատեղ մամուլի ասուլիսում Բաքվին ուղղված նոր մեղադրանքների երկար ցուցակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը եռակողմ հայտարարության ստորագրողներից մեկն է՝ նախագահներ Պուտինի և Ալիևի հետ միասին»,֊գրում է Коммерсантъ֊ում հրապարակված ծավալուն հոդվածի հեղինակը:

Նա նշում է, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ոչ պաշտոնական աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին, որի դրսևորումը մենք տեսնում ենք այսօր հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում: «Ադրբեջանի կողմից հրահրված միջադեպերը թույլ չեն տալիս աշխատանքներ սկսել սահմանազատման և սահմանագծանշման ուղղությամբ», - ասել է Նիկոլ Փաշինյանը Շառլ Միշելին, գրում է Коммерсантъ֊ը:

«Պարոն Փաշինյանը, մեղադրելով Բաքվին ներկայիս սրացման մեջ, հայտարարեց, որ պատրաստ է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթաց անցկացնել ԼՂ հակամարտության վերջնական կարգավորման շուրջ: «Ուժի և զանգվածային հանցագործությունների օգտագործումը չի կարող լուծել ղարաբաղյան հակամարտությունը, որի կարգավորումը հնարավոր է միայն բանակցությունների միջոցով` միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո: Ես արդեն մի քանի անգամ հայտարարել եմ, որ Հայաստանը պատրաստ է վերսկսել բանակցային գործընթացը՝ համաձայն Մինսկի խմբի ապրիլի 13-ի հայտարարության կետերի», - նշել է Նիկոլ Փաշինյանը, ըստ որի կարգավորման հիմքում պետք է դնել երեք սկզբունք՝ ժողովուրդների որոշում, ուժի կամ ուժի սպառնալիքի բացառում, տարածքային ամբողջականություն»: Իր հերթին, Չարլզ Միշելը հաստատեց ԵՄ պատրաստակամությունը՝ Երևանին ֆինանսական օգնություն ցուցաբերել, ինչպես նաև հայտարարեց Բրյուսելի պատրաստակամության մասին` աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին ղարաբաղյան կարգավորման հարցում:
«Մենք ձեր կողքին ենք և հաստատում ենք մեր պատրաստակամությունը Հայաստանին 2,6 միլիարդ եվրոյի ֆինանսական փաթեթ տրամադրել` Հայաստանի առաջնահերթությունները խթանելու համար, որոնք են ենթակառուցվածքների զարգացումը, թվային օրակարգը, կլիման, տրանսպորտը, ժողովրդավարական բարեփոխումները», - ասաց նա: Բացի այդ՝ Չարլզ Միշելը հայտարարեց ղարաբաղյան կարգավորման իր ծրագրի մասին, որը բաղկացած է չորս կետերից։ Դա ագրեսիվ հռետորաբանության մերժումն է, որը թույլ կտա քննարկել ռազմագերիների խնդիրները և հակամարտության գոտում ականազերծման խնդիրը, սահմանազատումը,
համագործակցությունը տրանսպորտի ոլորտում և տարածաշրջանային նախագծերում, խաղաղ բանակցությունների անցկացումը, որոնք կքննարկեն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը:

«Վաղը ես հանդիպում եմ ունենալու Ադրբեջանի նախագահի հետ։ Տեսնենք՝ ինչ դրական, կառուցողական դեր կարող է ունենալ ԵՄ-ն այս հարցում», - ամփոփեց Չարլզ Միշելը:

Իլհամ Ալիեւի հետ բանակցություններից հետո կայացած վերջին մամուլի ասուլիսում նա վերահաստատեց հակամարտության լուծմանը ԵԱՀԿ-ի հետ համատեղ մասնակցելու ԵՄ պատրաստակամության գաղափարը: Այնուամենայնիվ, Ադրբեջանի նախագահը բացառում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը քննարկելու ցանկացած հնարավորություն»,֊եզրափակում է Коммерсантъ֊ը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Դատախազությունը սրբազան կառույց է, իսկ դատախազները՝ տարբեր աստիճանի սրբեր․ Փաստաբանի արձագանքը՝ ՎարդապետյանինԱրմենը հանգիստ է իր համար, իր ընտանիքի համար, նա անհանգիստ է միայն իր երկրի համար․ Աշոտյանի փաստաբան ՈւՂԻՂ. Ի՞նչ խնդիրներ ունեն արցախցիներն այսօր, ինչպես ու ինչպիսի Արցախ կվերադառնա արցախցին՝ քննարկումՆիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ. «Հրապարակ» Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել (լուսանկարներ)Օդի ջերմաստիճանը ցերեկն աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանովԻնչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ» Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիերԳերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը աջակցություն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանըՇուռնուխի նոր տները պատրաստ չեն, բայց փոխհատուցումները կտրել են․Դավիթ ԳալստյանՀնդկաստանը Հայաստանի համար արդիականացրել է ATAGS հրետանային համակարգըԵրևանում կովերը հանգիստ ֆռֆռում են, անձրևաջուրն ի՞նչ է՝ չֆռֆռա. Բաբկեն ՊիպոյանՎրաստանի նախագահը վետո է դրել «օֆշորների մասին» օրենքի վրա Աշտարակի տներից մեկի բակում քաղաքացին ընկել է 3 մետր փոսի մեջ. փրկարարները դին դուրս են բերել փոսից Օրվա խորհուրդ. մայիսի 4«Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ը ԼՂ-ից ավելի քան 100 հզ․ էթնիկ հայ տեղահանվեց»․ Պետդեպի զեկույցը«Մեծացրեցի, ուղարկեցի բանակ ու մի եռագույն դրոշ ստացա, ուրիշ ոչինչ. ամեն րոպե Արտյոմիս ծիծաղով, իր անուշ տեսքով եմ ապրում». Արտյոմ Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Քարինտակում. «Փաստ»Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան տուժածներ և մեկ զոհԱշխարհաքաղաքական բախման տարածաշրջանային հեռանկարը. «Փաստ»Տավուշում իմ սարքած դիրքերն են քանդում. ես մեծ ցավ եմ ապրում. Լևոն Երանոսյան. «Հրապարակ»«Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ»«Հրապարակ». Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվիՕբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ»«Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ»«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն ԴանիելյանըՈսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան կվերանայվի. «Փաստ»Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ»«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն«Երբեք չէի լսել, որ Երևանում մեքենաներ մնան անձրևաջրերի տակ» (լուսանկարներ)«Ժողովուրդ». Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանողԵթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»«Ժողովուրդ». Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվելԲիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում. «Փաստ»Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ»«Ուրարտուի» 37-ամյա խաղացող Գլուշակովը ծանր վնասվածք է ստացել ԱՄՆ կոնգրեսականը մեղադրվում է Ադրբեջանից կաշառք ստանալու մեջՇառլ Միշելը զգուշացրել է ՎրաստանինՏեղեկությունները, թե իբր Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել, սուտ են․ ՊՆԱռանց արևմտյան զենքի մատակարարումների՝ Ուկրաինան երկու շաբաթից կապիտուլյացիայի կենթարկվի․ ԲորելՓաշինյանի երազած «թազա Հայաստանի» Վենետիկը․ Երևանի փողոցները հեղեղվել են (տեսանյութ)«Երևան, հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել Խորենացի փողոցը հեղեղվել է հորդառատ անձրևից հետո (տեսանյութ)Ցուցարարները շարժվում են «Վրացական երազանքի» գրասենյակ. բերման ենթարկված կա Գլխավոր դատախազն ստացել է դիմումս և ուսումնասիրության փուլում է․ Մեսրոպ ԱռաքելյանԱՄՆ Պետքարտուղարության զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ–ի գործունեությանըԵթե պետք է` քաղաքական իշխանությունն էլ կվերցնենք․ Աջապահյան (տեսանյութ)Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ հանդիպումներին ավելի քան 4600 հանդիսական է հետևել (տեսանյութ)Իսրայելը ժամանակ է տվել ՀԱՄԱՍ–ինՍփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը կգործուղվի Իտալիա Պուտինը Տաջիկստանի նախագահի հետ քննարկել է ահաբեկչության դեմ պայքարը
Ամենադիտված