Պարեդեսը հայտարարել է, որ Մեսսին չի միանա «ՊՍԺ»-ին
Սպորտ«Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը հայտարարել է, որ Արգենտինայի իր թիմակից Լիոնել Մեսսին չի միանա փարիզյան ֆուտբոլային ակումբին: 34-ամյա Մեսսիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվեց հունիսի 30-ին: Լրատվամիջոցները հայտնում էին, որ արգենտինացին հինգ տարով կերկարաձգի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ: Մեսսիի հավակնորդների շարքում անվանում էին «ՊՍԺ»֊ին:
«Ակումբում շատ էին խոսում,այն մասին, որ Լեոն կարող է գալ Փարիզ: Երազային էր՝ պատկերացնել, որ հաջորդ մրցաշրջանում նա կարող է մեզ հետ լինել, բայց դա տեղի չի ունենա: Հուսով եմ, որ նրան դուր է գալիս այն, թե որտեղ է խաղալու», - Պարեդեսին մեջբերում է Sport.es-ը՝ հղում անելով ESPN- ին: Մեսսին իր նորամուտը նշեց «Բարսելոնայի» առաջին թիմի հետ 2004-ին և այդ օրվանից անընդմեջ խաղում է «կապտանռնագույնների» կազմում: Ակումբի հետ միասին՝ արգենտինացին տասը անգամ նվաճեց Իսպանիայի չեմպիոնությունը և յոթ անգամ Իսպանիայի գավաթը, ինչպես նաև չորս անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը: Բացի այդ՝ Մեսսին «Ոսկե գնդակի» վեցակի դափնեկիր է: