Գեղարքունիքում թշնամու անօդաչուներ են խոցվել. Yerevan.Today
ՀասարակությունՍահմանային իրավիճակը Գեղարքունիքի մարզում շարունակում է լարված մնալ։ Քիչ առաջ Վարդենիսի շրջանում թշնամու անօդաչուներ են խոցվել։ Անօդաչուներից մեկն ընկել է Նորակերտ գյուղի մոտ, մյուսը՝ Կախակն գյուղում։ Հայտնի չէ՝ դրանք եղել են հարվածային, թե՝ հետախուզական։ Այս մասին հաղորդում է Yerevan.Today-ը:
Ավելի վաղ Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանը Factor.am-ի հետ զրույցում ասել էր, որ Գեղարքունիքի մարզում քիչ առաջ պայթյունի ձայն է լսվել. հավանաբար, անօդաչու թռչող սարք է խոցվել։
«Հենց նոր գմփոց եկավ, օդի մեջ լույս վառվեց։ Թե ինչ էր, չհասկացանք, դեռ չեմ կարողացել ճշտել։ Ոնց հասկացա՝ անօդաչու էր»,- ասել էր Վարդենիսի քաղաքապետը։
Նշենք, որ ՀՀ ՊՆ-ն այս կապակցությամբ դեռ հայտարարություն չի տարածել: