Երևանի ավագանու անդամ Արման Անտոնյանի վիճակը կայուն ծանր է
ՀասարակությունԵրևանի ավագանու անդամ Արման Անտոնյանի վիճակը կայուն ծանր է։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հարցին ի պատասխան հայտնեցին ՔԿ-ից։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ օգոստոսի 1-ին՝ գիշերը ժամը 01.00-ի սահմաններում, մի քանի դիմակավորված անձինք մահակներով և դանակով ներխուժել են Երևանի ավագանու անդամ Արման Անտոնյանի՝ Կոտայքի մարզում գտնվող տուն, որտեղ նրան դաժան ծեծի են ենթարկել ու դանակի 11 հարված հասցրել։
Տուժել է նաև Անտոնյանի 87-ամյա պապը։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի, ՀՀ ՔՕ 118-րդ հոդվածի, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով՝ բնակարանային անձեռնմխելիությունը խախտելու, ծեծի, մի խումբ անձանց կողմից սպանության փորձ կատարելու համար։ Քրեական գործի շրջանակներում կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել են անվտանգության տեսախցիկների տեսագրությունները, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հարցին՝ արդյո՞ք առգրավված տեսախցիկների զննությամբ պարզվել է անձի ինքնությունը, քրեական գործով կասկածյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձինք կան, թե ոչ, ՔԿ-ից հայտնեցին, որ նախաքննություն է ընթանում, որոշակի պարզաբանումներ կան, բայց այս պահին հրապարակման ենթակա չեն՝ նախաքննության գաղտնիությունից ելնելով։