Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել Երևան Այն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն Վրթանեսյան Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը «Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հակակոռուպցիոն դատարանում կհրապարակվի Վանաձորում ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանի կալանքի վերաբերյալ որոշումը «Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ «Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ «Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից 

Զոհվածի մայրը երազ է տեսնում՝ որդին թաղված է ծառի տակ. երազի միջոցով 5 ամիս անց Կարենի դին գտնվում է

Հասարակություն

44-օրյա պատերազմին մասնակցած ժամկետային զինծառայող Կարեն Կարապետյանի դին ընտանիքը գտավ նրա զոհվելուց միայն 5 ամիս անց՝ նրա մոր տեսած երազի միջոցով: Կարենը դասվեց այն հերոսների շարքին, որոնք կռվեցին անձնվիրաբար՝ հանուն հայրենիքի պաշտպանության:

«Ամիսներ շարունակ, ինչպես հազարավոր մայրեր, Կարենի մայրը ևս փնտրում էր իր որդուն ու, ցավոք սրտի, չէր գտնում։ Վերջին ամիսներին Կարենի մայրն ու եղբոր դուստրը պարբերաբար նույն երազն էին տեսնում. նա զոհված և թաղված է Մարտունի 2-ի դիրքերից քիչ այն կողմ գտնվող ծառի տակ։ Կարմիր Խաչի միջնորդությամբ այդ տարածք կարողանում են մուտք գործել միայն մարտի 18-ին, քանի որ այն արդեն գտնվում էր Ադրբեջանի վերահսկողության տակ: Խաղաղապահների հետ որոնողական աշխատանքների ժամանակ Կարենիս եղբայրը գտնում է մոր երազին եկած ծառն ու հենց այդ ծառի տակ թաղված դին։ Մարտի 27-ին արդեն գալիս է ԴՆԹ պատասխանը, այն դրական էր։ Զինակից ընկերներն են իր սաղավարտով Կարենին թաղել այդ ծառի տակ»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց զոհված հերոսի հորաքույրը՝ Կարինե Կարապետյանը:

Հերոսի ընտանիքը մեծ է, նրանք 9 երեխա են, որոնցից երկուսը զոհվեցին: Կարենի ավագ եղբայրը զոհվել է 2014 թվականին ժամկետային զինծառայության ընթացքում, ինչպես հորաքույրն է նշում, զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով. «Ցավոք, ընտանիքում կա արդեն 2-րդ զոհը՝ Կարենս: Ես իրեն ուրիշ ձև էի սիրում, ինքը իմ համար ուրիշ էր: Շատ բարի էր, ընկերասեր, մարդամոտ ու, որ ամենակարևորն է, դաստիարակված: Միշտ հարցնում էի՝ Կար ջան, ի՞նչ գնեմ քո համար, որտե՞ղ գնանք, դու մենակ ասա, բայց այնքան զուսպ երեխա էր, որ ասում էր՝ հո՛ք ջան, ապրես, բայց բան չեմ ուզում, ոչնչի կարիք չունեմ»,- արտասվելով պատմում է հորաքույրը:

Կարենը զինծառայության է զորակոչվել 2020 թվականի հունվարին Մարտունի 2-ում, նա շատ ոգևորված էր, որ պետք է ծառայի հայրենիքին: Պատերազմի առաջին իսկ օրվանից եղել է դիրքերում. «Կարենս 31 օր շարունակ քաջաբար կռվել է, ամեն օր զանգահարում էր տուն, շատ բաձր տրամադրություն ուներ, ու միշտ խոսում էր ինձ հետ»,- ասաց հորաքույրը:

Նրա խոսքով՝ հոկտեմբերի 27-ի Կարենի զանգն այլ էր, նման չէր մնացած օրերի հեռախոսազանգերին. «Կարենը շատ անհանգիստ էր, չգիտեմ՝ երեխեքը ինչ վատ վիճակում էին հայտնվել այդ օրը, ասաց՝ մա՛մ ջան, խնդրում եմ մենակ աղոթեք մեր համար, ասաց ու անջատեց հեռախոսը»,- պատմեց Կարինեն:

Կարենը զոհվում է հենց հոկտեմբերի 27-ին, երբ տանեցիներին խնդրում է, որ աղոթեն իր համար: Այսօր էլ ընտանիքի անդամները հստակ չգիտեն պատճառը, թե ինչից է զոհվել իրենց զավակը, սակայն կա 2 վարկած. «Ասում են թուրքը եկել է մեր դիրքեր ու դանակահարել Կարենիս, մեկ էլ մեզ հասել է, թե ստացել է հրազենային վնասվածք, ինչի ձայնի պատճառով էլ արթնացել են մնացած տղերքը ու կանխել թուրքերի առաջխաղացումը»,- մեծ ցավով նշեց հերոսի հորաքույրը:

Մեզ հետ զրույցում Կարինեն հավելեց, որ մինչև այսօր էլ նրա ծառայակից ընկերները փնտրում են Կարենի հարազատներին, ցավակցում և պատմում նրա հերոսությունների մասին. «Այսօր ինձ մի տղա գրեց, ասաց, որ սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 22-ը միասին են եղել սահմանին, Կարենիս հետ լուսանկար ուղարկեց ու ասաց, որ ռազմի դաշտում շատ խիզախ է եղել տղաս, հայրենասեր և բարի: Անծանոթը պատմեց, որ ինքը քնապարկ չի ունեցել, սակայն արթնացել է քնապարկի մեջ, և իր հարցին, թե որտեղից այն, տղաները պատասխանել են՝ Կարենն է իրենը տվել»,- հպարտությամբ, բայցև խորը ափսոսանքով պատմում է Կարինեն:

Զվարթ Պետրոսյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունըԵրևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը ՄԻՊ-ն անհասկանալի համառությամբ այդպես էլ չհիշեց Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին․ ՄնացականյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ինՄամիկոն Ասլանյանը բանտում է, որովհետև Վանաձորում հաղթել է Փաշինյանին. Մելիքյան (տեսանյութ)Օրվա խորհուրդ. Ապրիլի 26«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. ՀովհաննիսյանԱպամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդԵրևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել ԵրևանՆավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներՀրդեհ Գառնի գյուղումԱյն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն ՎրթանեսյանՄամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակԵրեւանում քաղաքացիները վաղ առավոտյան փակել են Ազատության պողոտան՝ ի աջակցություն տավուշցիների «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում ենՀակակոռուպցիոն դատարանում կհրապարակվի Վանաձորում ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանի կալանքի վերաբերյալ որոշումը«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից«Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում«Ժողովուրդ». Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետԿինը սիրահարվել է կեղծ Իլոն Մասկին և նրան գումար տվելԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել Աննա Հակոբյանը Գյումրի կատարած այցից լուսանկարներ է հրապարակելԴանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԿարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ) ՄՔԴ դատախազ Օկամպոն Բունդեսթագում արցախցիների բռնահանման մասին զեկույց է ներկայացրելՊեսկովը նշել է Ուկրաինային ամերիկյան հրթիռների մատակարարման հետեւանքներըՑեղասպանության ճանաչումը հաճախ փորձ է արվել քաղաքական շահարկման թեմա դարձնել. Խաչատուրյան Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող կուբացի բռնցքամարտիկին (տեսանյութ) Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով Փաշինյանը ՔՊ նախաձեռնող խմբի նիստին հանդես է եկել սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով Քննարկվել են ԱՄՆ կողմից ՀՀ-ին տրամադրվող աջակցության վերաբերյալ հարցեր Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Տիգրան ԱբրահամյանՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Աննախադեպ ռեպրեսիաների քարտ-բլանշ Արևմուտքից՝ Նիկոլ ՓաշինյանինՄիգրանտները Ռուսաստանին չեն օգնի, այլ մոտեցումներ են պետք․ ՊուտինԲռնցքամարտի ԵԱ․ 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը դուրս է եկել եզրափակիչ (տեսանյութ)Անօրինական եկել եք մարդու վարձակալած հողատարածք․ քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ)Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան ՍարգսյանԵրեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք․ Արմեն ԱշոտյանՔՊ շարքերում անհանգիստ ջղաձգումներ են՝ աճող հանրային դժգոհության ալիքի ֆոնինԱնընդհատ զիջելով չէ, հիմա ադրբեջանցիները երգում-պարում են, նայե'ք էս ժողովրդի վիճակը. Տեր Արամ (տեսանյութ)Grand Indian Wedding at Seven Visions, The Dvin (տեսանյութ)Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է
Ամենադիտված