«Սիթին» և «Ասթոն Վիլան» համաձայնության են եկել Գրիլիշի տրանսֆերի վերաբերյալ
Սպորտ«Մանչեսթեր Սիթին» համաձայնության է եկել «Ասթոն Վիլայի» ֆուտբոլիստ Ջեք Գրիլիշի տրանսֆերի հարցում, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն Twitter-ի իր միկրոբլոգում:
Ըստ աղբյուրի՝ գործարքը կկազմի 100 մլն ֆունտ (մոտ 117 մլն եվրո): 25-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Սիթիի» հետ նախատեսված կլինի մինչև 2026 թվականի հունիսը: Նշվում է, որ Գրիլիշը այսօր Մանչեսթերում բուժզննում կանցնի տրանսֆերն ավարտելու համար:
Գրիլիշը կարիերայի սկզբից հանդես է գալիս «Ասթոն Վիլայում»։ Նա նախորդ մրցաշրջանում ընդհանուր առմամբ անցկացրել է 27 հանդիպում և դարձել 7 գոլի հեղինակ: Անգլիայի հավաքականի հետ միասին կիսապաշտպանը նվաճել է արծաթե մեդալ 2020 թվականի Եվրոպայի առաջնությունում: