Անհետ կորած զինվորի հայրը, ով պատռել էր միջոցառման պաստառս, ևս ներկա էր միջոցառմանը. Անդրե
ԲլոգոսֆերաԵրեկվա մեր հանդիպումը, չնայած որոշ խանգարող հանգամանքների, կայացավ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 9-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է երգիչ Անդրեն՝ տեղադրելով տեսանյութ անհետ կորած զինծառայողի հոր հետ, որը պատռել էր նրա համերգային պաստառը: Երգիչը, մասանավորապես, գրել է.
«Երեկվա մեր հանդիպումը, չնայած որոշ խանգարող հանգամանքների կայացավ։
Կայացավ իմ ու ձեր ազնիվ մղումների շնորհիվ։ Ամենաազդեցիկ պահը այն էր, որ անհետ կորած զինվորի հայրիկը, ով պատռել էր միջոցառման պաստառը ևս ներկա էր` բազում որդեկորույս ծնողների և այրիների հետ միասին։ Վերջում նա մոտեցավ, խոսեցինք, հասկացանք իրար, գրկախառնվեց, համբուրեց և ասաց, որ տեղյակ չէ՝ ովքեր են այդ նյութը նկարել և օգտագործել իմ դեմ։ Հետևությունները թողնում եմ ձեզ։
Շնորհակալ եմ, որ միացաք քայլերթին, մոմավառությանը, որ միասին կատարեցինք Արցախի օրհներգը հենց Արցախի սրտում»։