«ՊՍԺ»-ն կարող է ձեռք բերել Պոգբային կամ Կամավինգին մինչև տրանսֆերային պատուհանի ավարտը
ՍպորտՖրանսիական «Պարի Սեն Ժերմենը», մինչև ամառային տրանսֆերային պատուհանի ավարտը, կարող է ուժեղացնել իր կազմը՝ Պոլ Պոգբային՝ «Մանչեսթեր Յունայթեդից», կամ Էդուարդո Կամավինգին՝ «Ռենից» տեղափոխելով իր ակումբ, հաղորդում է As-ը՝ վկայակոչելով L'Equipe-ին:
Պոգբայի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ավարտվում է 2022 թվականի ամռանը, և ֆուտբոլիստը չի ցանկանում այն երկարաձգել: Այնպես որ, ամենայն հավանականությամբ, Պոգբան հաջորդ ամառ ազատ գործակալի կարգավիճակով պայմանագիր կկնքի փարիզյան ակումբի հետ:
18-ամյա Կամավինգի պայմանագիրը «Ռենի» հետ նույնպես հաշվարկված է մինչև 2022 թվականի ամառ, և ֆուտբոլիստը չի պատրաստվում նոր պայմանագիր կնքել ակումբի հետ: «Ռենն» այժմ պատրաստ է ֆուտբոլիստին բաց թողնել 30 միլիոն եվրոյով, սակայն հնարավոր է, որ Կամավինգը, ինչպես և Պոգբան, հաջորդ ամառ անվճար միանա «ՊՍԺ»-ին:
Ավելի վաղ «ՊՍԺ»-ի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆին, այն բանից հետո, երբ ակումբը պայմանագիր կնքեց Լիոնել Մեսսիի հետ, չբացառեց, որ թիմը կարող է էլ ավելի ամրապնդել իր կազմը ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում, որը կփակվի օգոստոսի 31-ին: