Շինարարության դուքյանի վերածված փոխվարչապետի գրասենյակը զոռով սղացրեց այս նախագիծը. Սարհատ Պետրոսյան
ԲլոգոսֆերաՍարհատ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Պատկերացրեք իրավիճակ. Դիցուք 2017-ին նման նախագիծ հասնում է ինչ որ փոխնախարարի կաբինետ ու ինֆորմացիան բաց է լինում։ Մի տռոլինգ, մի պատմություն...
Հիմա արդեն նորմալ ա, որ սաղ նախարարական կաբինետով հավաքվում ու նման որակի նախագիծ են քննարկում։ Այս «աշխարհացունց» գաղափարի հեղինակները մի կարգին Photoshop իմացող չեմ կարողացել, կամ չեն ուզել գտնել։
Դեռեւս կադաստրում եղած ժամանակ, քանի ու ոչ մի այլ մեր ոլորտի պրոֆեսիոնալ ու սրտացավ մարդ չկար կառավարության շուրջը, մենք ինչ ասես չարեցինք ներկայացնելու այս նախագծի վտանգների մասին։ Վերջը շինարարության դուքյանի վերածված փոխվարչապետի գրասենյակը զոռով, շրջանցելով բազմաթիվ խնդիրները, սղացրեց այս նախագիծը։
Խնձորեսկը շարքային հուշարձան չի ու այս «ծրագրի» 5% իրականացման դեպքում, չնայած այնքան անլուրջ տեսք ունի որ դժվար իրականություն դառնա, մենք կորցնելու ենք ֆանտաստիկ մշակութային ներուժ ունեցող այդ պատմական ու բնական միջավայրը։
#Ապագակա հատկապես #ֆիզգոռոդոկ-ի դեպքերից հետո...