Ալեն Սիմոնյանը Աննա Մկրտչյանին հեռացրեց ԱԺ դահլիճից, սակայն ընդդիմադիր պատգամավորները խոչընդոտեցին
ՔաղաքականԱԺ-ում իրավիճակը լարված է։ Հարցուպատասխանի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը Նիկոլ Փաշինյանին մատնանաշելով, ասաց․ «Այս անձնավորությունը իր հետ դահլիճ է բերել թիկնապահներ, որոնք երբևէ ԱԺ չեն մտել»,- նշեց Աննա Մկրտչյանը՝ իր խոսքում մի քանի անգամ շեշտելով «կապիտուլյանտ» բառը։
Աննա Մկրտչյանի այս խոսքերից հետո դահլիճում իրավիճակը ավելի լարվեց, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մի քանի անգամ նախազգուշացրեց անջատել խոսափողը և այլևս չխոսել, ինչին չենթարկվեց պատագամավորը։ Ալեն Սիմոնյանն էլ անվտանգության աշխատակիցներին հրավիրեց նիստերի դահլիճ՝ Աննա Մկրտչյանին դուրս հրավիրելու, սակայն ընդդիմադիր պատգամավորները խոչընդոտեցին։
Հիշեցնենք, որ Աննա Մկրտչյանին մեկ անգամ արդեն հեռացրել են նիստերի դահլիճից այն բանից հետո, երբ իր ելույթում օգտագործել է «Նիկոլ», «կապիտուլյանտ» բառերը։