Շիշ նետելու պրակտիկան տարիների պատմություն ունի
ՔաղաքականՕգոստոսի 25-ի Ազգային ժողովի նիստը կմնա պատմության մեջ, սակայն ոչ այնքան լավ ու դրական տեսանկյունից։ Նման պատմություններ ժամանակին ևս եղել են և յուրաքանչյուր նմանատիպ իրադրության ժամանակ մտաբերվում են։
2016 թվականին, երբ այսօրվա վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր պատգամավոր էր, իր հերթական ելույթներից մեկի ժամանակ, սովորության համաձայն, քննադատում էր այն ժամանակվա քաղաքական ուժերին և իշխանություններին։ ՕԵԿ պատգամավոր Հեղինե Բիշարյանը, չդիմանալով իր կուսակցության ղեկավարի հասցեին հնչող քննադատություններին, ևս դիմեց շշի «զորությանը»։ «Համբալ, շիշը կտամ գլխիդ» արտահայտությունից հետո Փաշինյանը կրկնում է իր ավանդական խոսքը՝ «Հանգստացեք մի հատ»։
Շշի հետ կապված մի դեպք էլ եղավ 2017 թվականին` ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի և Նիկոլ Փաշինյանի միջև։ Այս դեպքում` Փաշինյանն ինքը սպառնաց շշով հարվածել Վահրամ Բաղդասարյանին։
Շիշ նետելու պրակտիկան փորձեց շարունակել Սասուն Միքայելյանը` Էդմոն Մարուքյանի հետ լեզվակռվի ժամանակ, ինչը ևս վերաճեց ու դարձավ ծեծկռտուք, շիշն էլ չնետվեց` միայն Անդրանիկ Քոչարյանի արագ կողմնորոշվելու շնորհիվ։