Լիոնել Մեսսին իր նորամուտն է տոնել «ՊՍԺ»-ի կազմում
Սպորտ«Պարի Սեն Ժերմեն» ֆուտբոլային ակումբի նորեկ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին թիմի կազմում իր նորամուտը տոնեց «Ռեյմսի» դեմ Ֆրանսիայի առաջնության 4-րդ տուրի խաղում:
Հանդիպումը տեղի ունեցավ «Ռեյմսի» դաշտում, հաշիվը 2:0 էր՝ հօգուտ փարիզեցիների: Մեսսին խաղադաշտ մտավ 66 -րդ րոպեին՝ փոխարինելով Նեյմարին:
Օգոստոսի 10-ին «ՊՍԺ»֊ի հետ «Ոսկե գնդակի» վեցակի դափնեկիր Մեսսին պայմանագիր ստորագրեց: 34-ամյա արգենտինացու հետ պայմանագիրը, ով իր ամբողջ հասուն կարիերան անցկացրել է «Բարսելոնայում», նախատեսված է երկու տարով՝ ևս մեկ մրցաշրջան երկարաձգելու հնարավորությամբ: