Սեպտեմբերի 20-ի փոխարեն աշխատանքային կլինի սեպտեմբերի 25-ը
ՀասարակությունՍեպտեմբերի 20-ի աշխատանքային օրը կտեղափոխվի սեպտեմբերի 25-ին՝ շաբաթ օրը։ Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում։
Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որորոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ տոների կապակցությամբ քաղաքացիների հանգիստը կազմակերպելու անհրաժեշտությամբ։
Կառավարության այս որոշման նախագիծը մշակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության կողմից։