ՌԴ ՊՆ-ն՝ Արցախում սեպտեմբերի 17-ին Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման մասին. կա երկու վիրավոր
ՀասարակությունՌուսաստանի պաշտպանության նախարարությունը անդրադարձել է սեպտեմբերի 17-ին ադրբեջանական զինուժի կողմից Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում հրադադարի պահպանման ռեժիմի խախտման դեպքին, ինչի հետևանքով հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող։
«2021 թվականի սեպտեմբերի 17-ին Շուշիի շրջանում երեք հարձակում է գրանցվել Լեռնային Ղարաբաղում տեղակայված հենակետերի վրա: Ըստ հայկական կողմի՝ կրակը արձակվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի դիրքերից: Հրետակոծության հետևանքով՝ վիրավորվել են երկու զինծառայողներ: Խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հետաքննություն է անցկացնում երկու կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ»,- ասված է հայտարարության մեջ: