Արմեն Գրիգորյանը խոսել է Գորիս-Կապան ճանապարհի անվտանգ լինելու մասին
ՀասարակությունԸստ նոյեմբերի 9-ից հետո ձեռքբերված պայմանավորվածությունների՝ Գորիս-Կապան ճանապարհը հայկական կողմը պետք է կարողանա անվտանգ օգտագործի: Իհարկե, այդ ընթացքում խնդիրներ են առաջացել, մտահոգություններ կան, և մենք բոլոր քայլերը ձեռնարկում ենք, որպեսզի այլևս որևէ խնդիր չառաջանա և հույս ունենք, որ այդ ճանապարհը անվտանգ կկարողանաք շահագործել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին, Կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին՝ ՀՀ քաղաքացիների համար արդյոք անվտանգ է Գորիս-Կապան ճանապարհը: