Իրանը պատրաստ է բանակցությունների․ Իրանի ԱԳՆ
ԻրանԻրանը շատ շուտով կվերադառնա Վիեննայում Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի բանակցություններին, լրագրողներին ասել է հանրապետության արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահիյանը:
«Անցած ամիսների ընթացքում մենք չենք տեսել ԱՄՆ վարչակազմի դրական քայլերի մի մասն անգամ: Այսպես թե այնպես, Իրանը կվերադառնա բանակցությունների սեղանի շուրջ», - ասել է Աբդոլլահիյանը:
Նրա խոսքով՝ ներկայումս Թեհրանը վերանայում է Վիեննայի բանակցությունների թղթապանակը:
«Շատ շուտով Իրանի և 4 +1 երկրների միջև բանակցությունները կվերսկսվեն», - ընդգծել է նա:
«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը քննադատում էր նախկին նախագահ Դոնալդ Թրամփին Իրանի նկատմամբ իր վերաբերմունքի համար, բայց, միևնույն ժամանակ, բոլոր պատժամիջոցները, որոնք Թրամփը սահմանել էր Իրանի ժողովրդի նկատմամբ, խնամքով շարունակվում են Բայդենի օրոք»,-Աբդոլլահյանի խոսքը մեջբերում է IRNA-ն: