Աստղագուշակ՝ հունիսի 4-ի համար Հունիսի 4. Օրվա խորհուրդ Կրեմլը հրաժարվել է Ֆրանսիան չեզոք պետություն համարել Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի միջև լարվածությունը զգալիորեն սրվում է․ Al Hadath Անկարայում Փաշինյանը կարճ զրույց է ունեցել Էրդողանի հետ․ ԶԼՄ–ներ Էրդողանը ներկայացրել է Թուրքիայի նոր կառավարության կազմը Իշխանությունները երեք ճանապարհ ունեն․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան․ «Հրապարակ» Ավտովթար Կոտայքի մարզում. Հրազդան քաղաքում բախվել են Infiniti-ն ու Niva-ն. կա վիրավոր Պենտագոնի ղեկավարը սպասում է, թե երբ Չինաստանը «կպատասխանի զանգին» Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղիում հեծանիվների անվճար կայանատեղի է բացվել 

Նիկոլն Արցախի հարցը լուծեց այնպես, որ ընդունելի լինի ադրբեջանի ժողովրդի համար. Արտակ Զաքարյան

Բլոգոսֆերա

Նիկոլն Արցախի հարցը լուծեց այնպես, որ ընդունելի լինի ադրբեջանի ժողովրդի համար։ Սա էր Իլհամ Ալիևի երկարաշունչ հարցազրույցի անուղակի ասելիքը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

«Ընդգծված ադրբեջանամետ Իգոր Կորոտչենկոյի հետ 1 ժամ 40 րոպեանոց հարցազրույցում, Նիկոլի մեծ եղբայր Իլհամ Ալիևը խոսել է 44 օրերի պատերազմի, պատճառների և հետևանքների մասին։

Հակիրճ, ի՞նչ է ասել Նիկոլի մեծ եղբայրը պատերազմից մեկ տարի անց։ Հիմնական մեսիջներն են.

1. Արցախյան երկրորդ պատերազմը սկսել է հայկական կողմը՝ զանգվածային հրետանային կրակ բացելով շփման գծի երկայնքով և խաղաղ բնակավայրերի ուղղությամբ։

2. Հայաստանը 30 տարիների ընթացքում ամուր պաշտպանական համակարգ էր ստեղծել, որի ինժիներական, ամրաշինական կառույցների մեժ մասն առ այսօր մնում են։ Հայաստանը տիրապետում էր Ադրբեջանի ռազմավարական օբյեկտներին, ուներ միջոցներ դրանց վնասելու, տիրապետում էր փակ տեղեկատվությանը։ Այդ պատճառով Ադրբեջանը ստիպված էր հաճախակի ճշտումներ մտցնել և փոփոխությունների ենթարկել օպերատիվ-մարտավարական ծրագրերը։

3. Հայաստանի գործող ղեկավարությունն անցել էր բացահայտ պրովոկացիաների։ «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունը փաստացի եղել է խաղաղ կարգավորման գործընթացից Հայաստանի դուրս գալու մասին։ Իսկ ՀՀ պաշտպանության նախարար Տոնոյանի՝ «Նոր պատերազմ, նոր տարծքներ» արտահայտությունն Ադրբեջանն ընդունել է որպես վիրավորանք և անարգանք իր հասցեին, ինչպես նաև միջազգային ջանքերով կարգավորվող խաղաղ գործընթացի նկատմամբ։

4. Հայաստանը պատերազմը սանձազերծել և հրահրել է 2020թ. հուլիսին՝ Տավուշի սահմանին դիվերսիա իրականացնելով և ադրբեջանական խաղաղ բնակավայրերը ռմբակոծելով։

5. Հայաստանը և Սփյուռքը տասնյակ տարիներ համոզել էին աշխարհին, որ ադրբեջանցիները սպառնալիք են հայերի համար։ Որ Արցախը պատմական Հայաստան է, որ Ադրբեջանը որպես բռնապետություն պետք է սանկցիաների ենթարկվի, իսկ Արցախը պետք է ինքնորոշվի։

6. Հայերը փաստացի փախել են Կովսականից (Զանգելանից), մի քանի օր լավ պաշտպանել են Սանասարը (Կուբաթլուն)՝ հետո հանձնել։ Խաբում էին իրենց ժողովրդին՝ ասելով, որ Հադրութը իրենց վերահսկողության տակ է։

7. Պատերազմի ընթացքում հայերը հակահարձակման նպատակով երկու հիմար օպերացիաներ են կազմակերպել, որով կոտրել են հայկական կողմի պաշտպանական գիծը և տվել մեծ կորուստներ։

8. Շուշիի գրավումը մեր հաղթանակի պսակն է, որին մենք ձգտել ենք շատ երկար քայլելով անտառներով, վատ եղանակային պայմաններում, ճանապարհերի բացակայությամբ, թեթև տեխնիկայով՝ մինչև Շուշի։ ( Էլ ոնց ասի, որ Արցախի հարավն ու Շուշին ուղակի նվեր է տրվել իրենց)։

9. Հայերը Սփյուռքի հետ միասին, տարիներ ի վեր շատ ակտիվ, մեծածավալ քաղաքական-դիվանագիտական աշխատանք էին տանում։ «Օկուպանտ» Հայաստանը ԱՄՆ ում և Եվրոպայում ճանաչվում էր որպես ժողովրդավար-ազատ երկիր, իսկ Ադրբեջանը ներկայացվում էր որպես մոնստր։ Հայաստանին շուր 20 տարի ակտիվ աջակցում էին Ռուսաստանը, Ամերիկան, Եվրոպան և մյուս երկրները։

10. Ադրբեջանը իսրայելական անօդաչուներով զինվում էր մոտ տաս տարի, նույնիսկ 2016թ. ապրիլյան պատերազմում օգտագործեց «Հարոպները»։ Բայց պատերազմում հաղթեց թուրքական «Բայրաքտար ՏԲ2»-ը, որոնք ձեռք բերվեցին 2020թ. ընթացքում։

11. Թեկուզ Ադրբեջանը չի վստահում միջազգային տրիբունալին, սակայն հայերի կողմից գործած բոլոր հանցագործությունները և հասցված վնասները փաստաթղթավորված են և առաջիկայում իրավական գործընթաց է սկսելու։

12. Եթե Հայաստանի ղեկավարությունն ընդուներ հոկտեմբերի 7-ի Ադրբեջանի առաջարկը, ապա պարտությունը հայկական կողմի համար այսքան նվաստացուցիչ չէր լինի։ Բացի այդ կխնայվեր հազարավոր երիտասարդ կյանքեր,որոնց մահը Փաշինյանի խղճի վրա է։ Հայերի կմնային մի շարք տարածքներ։

13. (Ձեռք առնելով հեգնում է), Առ այսօր պարզ չէ, թե որտե՞ղ է Փաշինյանը ստորագրել այդ կապիտուլյացիոն ակտը, հետաքրքիր է իմանալ զուտ պատմության համար։

14. Երբ Հայաստանը ստորագրեց կապիտուլյացիայի ակտը, անմիջապես որոշում կայացվեց հաղթանակի շքերթ- զորահանդես կազմակերպել։ Որովհետև 44 օրերի ընթացքում, տասնամյակներով ճնշված ադրբեջանցի ժողովուրդը վերծվեց հաղթանակած ժողովրդի։

15. Հայկական բանակը շատ լավ զինված է եղել, ունեցել է լավ սպառազինություն, որի որոշ մասը Ադրբեջանն ավար է վերցրել։ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը չի հասկանում, թե ի՞նչ ողբերգություն է բերել տարածաշրջանի համար։

16. Անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր և հարաբերությունների նորմալացում, սակայն Հայաստանից դրական սպասումներ չկան։ Եթե Հայաստանը շարունակի տարածքային պահանջները Ադրբեջանի նկատմամբ, ապա Ադրբեջանը արդարացի տարածքային պահանջներ կներկայացնի Հայաստանին՝ պատմական Զանգեզուրի և Սևանի շուրջ։

17. Ինչո՞ւ պետք է կապիտուլյանտը Արցախի կարգավիճակի մասին հարց բարձրացնելու իրավունք ունենա։

18. Եթե հայերը խելքները գլուխները չհավաքեն, ապա Ադրբեջանը ստիպված կլինի երկրորդ անգամ պատժել նրանց։ Պետք չէ Ադրբեջանին բարկացնել։

Ահա այսպես, ամոթի, թուլության, անգրագիտության, բարբարոսի իմիջով ապրող ադրբեջանցին, Նիկոլի և Իլհամի շնորհիվ դարձավ «քաղաքակիրթ», «հաղթանակած», «խրոխտ», «արարող», «խելացի», «կառուցողական» ու «բարեկիրթ»։

Նիկոլն Արցախի հարցը լուծեց այնպես, որ ընդունելի լինի ադրբեջանի ժողովրդի համար։ Սա էր Իլհամ Ալիևի երկարաշունչ հարցազրույցի անուղակի ասելիքը։

Ալիևը խոսքերը պարտադիր չէ, որ ամեն ինչում ճշմարիտ լինեն։ Սակայն երևույթը, որ մեզ հերթական անգամ ստիպում է հետևություններ անել՝ ակնհայտ է։ Եվ առաջին քայլը խայտառակ կապիտուլյանտներին օր առաջ հեռացնելն է ու դատելն է»,- գրել է նա։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Աստղագուշակ՝ հունիսի 4-ի համարՀունիսի 4. Օրվա խորհուրդ«Մեծ պատմություն սարքեցի ու դուրս եկա». Հակոբ Հակոբյանը՝ «Քարե դարդ»-ի մասին Կրեմլը հրաժարվել է Ֆրանսիան չեզոք պետություն համարելՌուսաստանի և Մեծ Բրիտանիայի միջև լարվածությունը զգալիորեն սրվում է․ Al HadathԱնկարայում Փաշինյանը կարճ զրույց է ունեցել Էրդողանի հետ․ ԶԼՄ–ներ Էրդողանը ներկայացրել է Թուրքիայի նոր կառավարության կազմըԻշխանությունները երեք ճանապարհ ունեն․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան․ «Հրապարակ»Ավտովթար Կոտայքի մարզում. Հրազդան քաղաքում բախվել են Infiniti-ն ու Niva-ն. կա վիրավոր Պենտագոնի ղեկավարը սպասում է, թե երբ Չինաստանը «կպատասխանի զանգին»Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղիում հեծանիվների անվճար կայանատեղի է բացվել Փաշինյանն ու Ալիևը կարճ զրույց են ունեցել Անկարայում․ ԶԼՄ ՊՍԺ-ն պաշտոնապես հայտնեց Մեսսիի հեռանալու մասին Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել Էրդողանը երդմնակալությանը մասնակցող բարձրաստիճան հյուրերին թվարկելիս չի հիշատակել Փաշինյանին․ ՏԱՍՍԽոշոր հրդեհ Գեղարքունիքի մարզում. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ Ավարտվել է հավաքին մասնակցելու համար անձանց նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի նախաքննությունը Ադրբեջանցիներն ավերել են Լաչինի պատմական գերեզմանոցը, ոչնչացրել 14-16-րդ դարերի խաչքարեր. monumentwatch.org «Բարբի» ֆիլմը հանգեցրել է աշխարհում վարդագույն ներկի դեֆիցիտիՆախընտրական խոստումներից «թռածները»Տիգրանաշենը «անկլավի» կարգավիճակ չի ունեցել, այն պատմական հայկական գյուղ է, ունեցել է Քարքե անվանումը. Թաթոյան «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Հրազդան քաղաքում վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում․ ՌԴ ՊՆՆիկոլ Փաշինյանն Անկարայում ներկա է գտնվել Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ պաշտոնի ստանձնման արարողությանը Ադրբեջանի ԶՈւ-ն խրամատներ են փորել ու տեղակայվել բնակիչներին պատկանող խոտհարքներում․ ՄԻՊ զեկույցը Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին զերծ մնալ Իրան մեկնելուցՓրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ձորիցՀոգեբանը նկարագրել է ամուսնացած տղամարդու սիրուհու հոգեբանական դիմանկարըՕլիգարխների բիզնես շահերը պաշտպանող պաշտոնյաների թոփ 10-յակըԷրդողանը ողջունել է իր երդմնակալության արարողությանը ներկա գտնվող հյուրերինԿոչ ենք անում ու հորդորում՝ ավելի հոգատար և սրտացավ լինել շրջակա միջավայրի հանդեպ․ ՇՄՆ Թուրքիան հատուկ նշանակության ուժերի գումարտակ կուղարկի Կոսովո Երասխում խոշոր մետալուրգիական գործարան է կառուցվում «զրոյից». Վահան Քերոբյան (տեսանյութ) Մեսսին հայտարարել է ՊՍԺ-ից հեռանալու մասինԽաղաղապահները քաղաքացիներ են տեղափոխել փակ միջանցքով Արցախից Հայաստան և Հայաստանից Արցախ Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել է և վնասել է ոտքը Փաշինյանը ժամանեց Անկարա՝ մասնակցելու Էրդողանի երդմնակալությանը (տեսանյութ) «Ամենալավ կին, սիրում եմ…». Գուրգեն Դաբաղյանի ռոմանտիկ գրառումն ու շքեղ նվերը կնոջ 23 – ամյակին Նախագահի նստավայրում տեղի է ունեցել փոքրիկ ստեղծագործողների ցուցահանդես Նոր Հաճնի կամրջի տակ՝ ճահճուտի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի, կամրջի վրա էլ նրա կողմից կայանված ավտոմեքենան ՀՀ նախագահը ցավակցություն է հայտնել Հնդկաստանում գնացքների բախման կապակցությամբ Արման Թաթոյանը Մոսկվայում մասնակցել է ՌԴ ՄԻ հանձնակատարի հաստատության 25-ամյակի միջոցառումներին Հայաստանը կարևորում է Արգենտինայի հետ ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունները. ԱԺ նախագահ Հայաստանի իրավապահները ձերբակալել են Ռուսաստանի կողմից հետախուզվող անձի Ֆրեզնոյի պետական համալսարանի մի խումբ ուսանողներ այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր Էրդողանը Թուրքիայի Ազգային մեծ ժողովում երդվել է և 5 տարով ստանձնել նախագահի պաշտոնը Փաշինյանն ասում է` չգիտենք Հայաստանի տարածքը որն է, դա պետք է մեր հարևանները որոշեն. Սոս Հակոբյան Սխեմատիկ խարդախությամբ 73 անձից ընդհանուր շուրջ 300 մլն դրամի հափշտակություն է կատարվել․ ՔԿ Իսրայելի և Եգիպտոսի սահմանին բախումներ են տեղի ունեցելԼՈՒՐԵՐ․com-ի ծրագրային հաղորդումների կազմը կհամալրվի նոր, նմանը չունեցող Backstage նախագծով
Ամենադիտված