Հրդեհ Լեռնաշեն գյուղի մոտակա սարալանջին
Արտակարգ ՊատահարՍեպտեմբերի 26-ին, ժամը 15:35-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լեռնաշեն գյուղի մոտակա սարալանջին:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։
Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 8 հա խոտածածկույթ:
Մթության և բարդ ռելիեֆի պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են: