Շտապում են եւ Հայաստանը, եւ Ադրբեջանը, բայց յուրաքանչյուրն իր նպատակներն ունի. իրավիճակը պամպերսային է. Քոչարյան
ՀասարակությունՇտապում են և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, բայց` տարբեր պատճառներով, և յուրաքանչյուրն ունի իր նպատակները: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը շտապում է, քանի որ ձգտում է տաք-տաք ծեծել երկաթը` հասնել միջանցքի բաղձալի նպատակին:
«Հայկական կողմը նույնպես շտապում է, քանի որ, ինչպես արդեն ասացի, իրավիճակը պամպերսային է, վախերը շատ են (իշխանությունների): Նրանք կարծում են, որ որքան էլ վատ լինի՝ բանակ չկա, անվտանգության համակարգը քանդված է, ուզում են, թեկուզ` զիջումներով, ինչ-որ կերպ ապահովել իրենց: Յուրաքանչյուրն իր մոտիվացիան ունի, եւ դրանք տարբեր են»,- եզրափակեց Քոչարյանը: