США, Великобритания и Канада ввели новые санкции против Ирана Министр финансов Армении принял посла ЕС Василиса Марагоса Большая индийская свадьба в Seven Visions, The Dvin Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана Карт-бланш на беспрецедентные репрессии со стороны Запада Николу Пашиняну В рядах ГД неспокойно на фоне растущей волны общественного недовольства Предупреждающий «месседж» США Пашиняну или хорошо поставленное шоу Тюремное заключение на срок от 10 до 15 лет. Kакое наказание предусмотрено за нарушение территориальной целостности РА Спикер НС Армении и руководитель группы дружбы Франция-Армения обсудили процесс либерализации виз Армения-ЕС Россия наложила вето на резолюцию Совета Безопасности ООН о неразмещении ядерного оружия в космосе 

Դիլիջանի ծառաներն ու նրանց խոստումները. թեժ ընտրապայքար է սպասվում

Общество

Հոկտեմբերի 17-ին Դիլիջանում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ, որին մասնակցում է 5 կուսակցություն՝ «Ապրելու երկիր», «Հայրենիք», «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր», «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները:

Ընտրություններին ընդառաջ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց «Հայրենիք» կուսակցության կողմից առաջադրված Արմեն Օրդինյանի հետ, որի կարգախոսն է «Դիլիջա՛ն, իմ հայրենիք»: Արմեն Օրդինյանի հետ զրույցից պարզ դարձավ՝ վստահ է՝ ինքն է հաղթելու. «Ընտրություններում շանսերս գնահատում եմ 100%»,- ասաց նա:

Մեր այն հարցին, թե ինչով է պայմանավորված իր այդչափ վստահ լինելը, մեր զրուցակիցը պատասխանեց, որ առաջին հերթին հավատում է հենց իր ուժերին. և այդ մտքին է հանգել մարդկանց կարծիքը լսելով:

Վերջինս ընդգծեց, որ 4 թեկնածուներն էլ իր համար ուժեղ մրցակիցներ են, բայց, միևնույն է, հաղթողն ինքն է, չնայած այն հանգամանքին, որ բոլոր 4-ին էլ գնահատում է որպես ուժեղ մրցակիցներ, քանի որ նրանք էլ շատ աշխատանքներ են տանում:

Անդրադառնալով իրենց կարգախոսին՝ Արմեն Օրդինյանն ասաց՝ այն ընտրել են՝ հիմք ընդունելով իրենց կուսակցության անվանումը. «Կարգախոսն է՝ Դիլիջա՛ն, իմ հայրենիք: Նստել ենք ու որոշել, քանի որ մենք «Հայրենիք» կուսակցության անդամներ ենք, Դիլիջանն էլ մեր փոքրիկ հայրենիքն է, էլի»,- ասաց Դիլիջանի քաղաքապետի թեկնածուն:

Չնայած Արմեն Օրդինյանի այսչափ ինքնավստահությանը, հետևելով նրա ֆեյսբուքյան էջին, կարող ենք ասել, որ նա այդքան էլ ակտիվ չէ այդ հարթակում համեմատած իր 4 մրցակիցների հետ: Արմեն Օրդինյանի թիմակիցները ֆլեշմոբ են իրականացնում «Գեներալի հետ եմ» լոզունգով, չնայած այն հանգամանքին, որ Օրդինյանը կոչումով փոխգնդապետ է:

«Ապրելու երկիր» կուսակցությունն առաջադրել է Արմինե Հարությունյանին, նրա կարգախոսն է՝ «Ապրելու Դիլիջան»: Արմինե Հարությունյանը շատ ակտիվ է սոցհարթակներում: Նա լուսանկարներով անընդմեջ կիսվում է, թե քարոզարշավի տվյալ օրը որտեղ է գտնվել, ում է հանդիպել և այլն: Թեև Արմինե Հարությունյանի կուսակցությունը որևէ կապ չունի հայտնի գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանի հետ, այնուամենայնիվ այս կուսակցության անդամները համատեղ նախագծեր են իրականացնում գործարարի հետ: Ակնհայտ է, որ Արմինե Հարությունյանը հպարտանում է իր կապերով, որը կարող է իր հաջողության բանալին դառնալ Դիլիջանում: Նշենք, որ «Ապրելու երկիր» կուսակցությունն այս ընտրություններում կմասնակցի Հայաստանի հինգ համայնքում՝ Սյունիքի մարզի Տեղ, Տաթև, Մեղրի, Դիլիջանի խոշորացված համայնքներում և Գյումրիում»։

 

«Հանրապետություն» կուսակցությունը առաջադրել է Արմեն Ուլիխանյանին, որի կարգախոսն է՝ «Ծառայեմ Դիլիջանիս»: «Հանրապետություն» կուսակցության կողմից առաջադրած այս թեկնածուն ևս առցանց հարթակում բավականին ակտիվ կիսվում է իր քարոզարշավով: 3-րդ համարի թեկնածուն  հպարտանում և կիսվում է իր ընկերների կարծիքով, քայլում Դիլիջանով և մտածում քաղաքի զարգացման մասին՝ համարելով, որ իր տարիների փորձով կարող է զարգացնել Դիլիջանը: Արմեն Ուլիխանյանն իրեն արդեն պատկերացնում է Դիլիջանի համայնքապետի պաշտոնում և հանդիպումներ ունենում տեղի գործարարների հետ: Աշխատատեղեր ստեղծելու հարցերով, ի դեպ, Դիլիջանի ծառան, ասաց, որ պայմանավորվածություններ կստեղծի միայն այն դեպքում, երբ հաղթի ընտրություններում, իսկ մինչ այդ գուցե զլանա ծառայելու իր ծննդավայրին: Ի թիվս այլ խոստումների՝ Արմեն Ուլիխանյանը ծրագրում է նաև Դիլիջանում զարգացնել ոչխարաբուծությունը:

«Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ Դավիթ Սարգսյանին, կարգախոսն է՝ «Ապագա կա՛ Դիլիջան»: Նշենք, որ Դավիթ Սարգսյանը Դիլիջանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն է, որին էլ վրդովեցրել է իր մրցակիցների պահելաձևը: Ըստ Սարգսյանի՝ մրցակիցները իր իսկ կատարած աշխատանքը իրենց են վերագրում՝ այսպիսով մոլորեցնելով քաղաքացիներին. Դավիթ Սարգսյանը, մասնավորապես, գրել է. «Խոսքս վերաբերվում է Շամախյան թաղամասում մինչ օրս կատարված աղբամանների ցանկապատման աշխատանքներին։ Նշված աղբամանների ցանկապատման գաղափարից մինչև տեխնիկական աշխատանքների ավարտը իրականացրել է Դիլիջանի համայնքապետարանը։ Համայնքում մինչ օրս ցանկապատվել է 15 աղբաման, որից 7-ը ֆինանսավորվել է Հայկ և Ռաֆայել ՍՊԸ-ի կողմից, 8-ը՝ Իմպուլս կառավարման ընկերության, որոնք որևէ կուսակցության հետ կապ չունեն։ Կոչ եմ անում և հորդորում կուսակցական թիմերին ապատեղեկատվություն չտարածել բնակչության շրջանում»։

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն էլ առաջադրել է Արա Մարտիրոսյանին, նրա կարգախոսն է՝ «Քո որոշումը, Դիլիջա՛ն»: Ըստ կենսագրության՝ թոշակ բաժանելու գործում վարպետացած Արա Մարտիրոսյանը խոստանում է տարածքային համաչափ և կայուն զարգացում: Ըստ ֆեյսբուքում նրա ակտիվության՝ մեծ ժողովրդականություն չվայելողը խնդրել է, որ քաղաքացիները իր լուսանկարի տակ մեկնաբանություններ գրեն, թե ինչ հարցի շուրջ են ցանկանում, որ նա խոսի: Հատկանշական է, որ նրան տրվել է ընդամենը 1 հարց, թե ինչ է անում նա ԼԳԲՏ համայնքին օգնելու համար, ովքեր խտրականության են ենթարկվում ոչ միայն Դիլիջանում այլև ողջ Հայաստանում: Մեզ ևս հետաքրքիր է, թե վերոնշյալ հարցին ինչ պատասխան կտա Արա Մարտիրոսյանը:

Զվարթ Պետրոսյան

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Разъяснение депутата от правящей партии: Может ли Армения отказаться от российского газа, предпочтя азербайджанский? С 1 января 2026 года в Армении в налоговом документообороте будет внедрена QR-кодовая системаСША, Великобритания и Канада ввели новые санкции против ИранаХристианские лидеры Британии призвали правительство признать Геноцид армянГраждане машинами перекрыли трассу Гюмри – ВанадзорУтвержден список кандидатов, выдвинутых Арменией на должность судьи ЕСПЧСкончался журналист, редактор Айк ДжанполадянМинистр финансов Армении принял посла ЕС Василиса МарагосаNikkei: Токио, Рим и Лондон хотят создать прототип новейшего истребителя к 2026 годуРазъяснения экс-омбудсмена Армении: Что произойдет в результате изменений границы на Тавушском участке?В Эчмиадзине граждане проводят акцию в поддержку жителей приграничных сел Тавушской областиАлиев и Шольц обсудят вопросы, связанные с внешней политикой, экономикой и энергетикойНефть Brent подорожала до $89,35 за баррельВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больницеСовместный российско-турецкий мониторинговый центр в Агдаме закрытБольшая индийская свадьба в Seven Visions, The Dvin Ученики школы села Киранц объявили забастовкуЕреван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и АзербайджанаСуд оставил Мамикона Асланяна под арестомВ исследованиях по строительству новой АЭС в Армении участвуют и американские организации: замминистра ТУИPolitico: США могут в пятницу объявить о пакете помощи Украине на 6 млрд долларов. Но придет он очень нескороВ разных частях Еревана граждане проводят акции неповиновенияВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 26 АПРЕЛЯКарт-бланш на беспрецедентные репрессии со стороны Запада Николу ПашинянуВ рядах ГД неспокойно на фоне растущей волны общественного недовольстваПредупреждающий «месседж» США Пашиняну или хорошо поставленное шоуТюремное заключение на срок от 10 до 15 лет. Kакое наказание предусмотрено за нарушение территориальной целостности РААрмения планирует создать консульское учреждение в ИранеЕвропол задержал девять граждан Грузии по делу о краже редких книг из библиотек ЕвропыСпикер НС Армении и руководитель группы дружбы Франция-Армения обсудили процесс либерализации виз Армения-ЕСВ Тавуше протестующие перекрыли мост КиранцСборная Армении до 16-и лет проиграла БолгарииДоклад ООН: 282 миллиона людей в мире голодаютВ рамках кредитного соглашения «Городские дороги Гюмри» запланирован новый транш в размере 2,72 млн. евроСекретари Советов безопасности стран СНГ обсудили вопросы борьбы с терроризмомДорога Баганис-Воскепар вновь перекрыта патрульнымиИндия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Гегам Манукян: В Армении нет закона, есть Никол ПашинянЕще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Левон Кочарян: Нахожусь в отделе полиции ВедиБлинкен прибыл в ПекинФранция подтверждает свою поддержку Армении: Габриэль Атталь выступил на мероприятии в память Геноцида армянПо всей Армении проходят акции неповиновения: полицейские подвергают граждан приводусАспрам Крпеян: Полицейские обязаны служить Армении, а не интересам Азербайджана и ТурцииЗахарова заявила, что трехстороннее заявление от 9 ноября остается актуальнымСпикер парламента Армении: Покупка газа у Азербайджана – очень хороший вариантРоссия поддерживает регулирование всех без исключения вопросов между Арменией и Азербайджаном исключительно дипломатическими методамиГарник Даниелян доставлен в Ноемберянскую больницуАнаит Аванесян заверила в своей готовности разделить с Николом Пашиняном ответственностьПапа Римский снова высказался о войнах в мире, упомянув Украину
Самое популярное