«Պաշարված» դիրքերի և հրամանատարական դիտակետի մասին տարածվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ՊԲ
ԱրցախԱրցախի Հանրապետության Պաշտպանության բանակը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Ֆեյսբուքյան որոշ օգտատերերի կողմից տարածվող տեղեկությունները «պաշարված» դիրքերի և հրամանատարական դիտակետի մասին չեն համապատասխանում իրականությանը։ Կրելով ակնհայտ մանիպուլյատիվ բնույթ դրանք նպատակ ունեն ինչ- ինչ պատճառներով ապակողմնորոշել հանրությանը։ Կոչ ենք անում զերծ մնալ սոցիալական ցանցերում և հանրային այլ հարթակներում նման վարքագիծ դրսևորելուց և հետևել բացառապես պաշտոնական տեղեկություններին»։
Նշենք, որ «Ադեկվատ» կուսակցության հիմնադիր Արթուր Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր․ «ՊԲ 5-րդ ՊՇ (Մարտակերտի) 4-րդ ՀՎ ՀԴԿ-ն ( Օմեգա կոչեցյալը) է հիմա փաստացի պաշարված: Եթե թուրքերը կարենան էս հրամանատարական դիտակետը վերցնեն ուրեմն 114-ից- 127 պոստերը սաղ իրանց ա անցնում: Էդ պոստերը պատերազմում ոչ մի կերպ չկարեցան վերցնեն»: