Արցախում զինվոր է զոհվել Դաշտավան և Արևաբույր համայնքներում առաջատարը «Դավիթ Համբարձումյան» դաշինքն է Արարատ և Նոյեմբերյանի Դեբեդավան համայնքներում հաղթել է «Հանուն Հանրապետության» կուսակցությունը Արարատի Ուրցաձոր, Լուսաշող և Լանջանիստ համայնքներում «Հզոր համայնք» կուսակցությունը հաղթել է ՔՊ-ին Վանաձորի միակ տեղամասը, որտեղ ՔՊ-ն առաջ է անցել, այն էլ՝ 5 ձայնով «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթեց Ռանգնիկի նորամուտի խաղում Հրազդան համայնքում հաղթել է Սևակ Միքայելյանը ԲՀԿ-ում արդեն պատրաստվում են նշել հաղթանակը Վեդիում Գարիկ Սարգսյանը պարտվում է Վանաձորի 7 ընտրատեղամասերում ՔՊ-ն պարտվում է ընդդիմությանը 

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն Աթենքում մասնակցում է Եվրոպական խորհրդարանների նախագահների երկօրյա խորհրդաժողովին

Հասարակություն

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Հունաստանի մայրաքաղաք Աթենքում մասնակցում է Եվրոպական խորհրդարանների նախագահների երկօրյա խորհրդաժողովին, որին մասնակցում են 47 երկրի պատվիրակներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից, նշելով, որ այս ձեւաչափով խորհրդաժողովներն անցկացվում են երկու տարին մեկ անգամ:

Համաժողովը մեկնարկել է հոկտեմբերի 21-ին՝ հանդիսավոր նիստով: Լիագումար նիստի բացման արարողության բանախոսներն են եղել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահը, Հունաստանի խորհրդարանի նախագահը, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը:

«Covid-19 հանրային առողջության ճգնաժամի առջեւ կանգնած ժողովրդավարություններ. փորձի փոխանակում, ճանապարհ դեպի առաջ» խորագիրը կրող պանելային ձեւաչափի քննարկումներն ուղղված են եղել համավարակի առաջացրած ճգնաժամի հաղթահարմանը:

Նշվում է, որ խորհրդաժողովի առաջին թեմայի շրջանակում շեշտադրվել է համավարակի պայմաններում Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների կողմից արտակարգ միջոցների ձեռնարկումը, որոնք արվել են բացառապես հանրային առողջապահական նպատակներով: Այս իմաստով ծավալուն քննարկվել են մարդու իրավունքների սահմանափակմանն առնչվող որոշ դրույթներ: Հարցուպատասխանի առանցքում են եղել ԵԽԽՎ-ի ընթացակարգային կանոնները՝ համաձայն որոնց սանիտարական  սահմանափակումների պայմաններում աշխատանքներն ընթանում են հեռավար, այլընտրանքային եղանակներով:

Քննարկման դիտակետում է եղել նաեւ ազգային խորհրդարանների կողմից համավարակի պայմաններում քաղաքացիների հետ երկխոսությունն ապահովելու լավագույն փորձի վերհանումը: Խորհրդաժողովին տարբեր երկրների խորհրդարանների նախագահները հիմնականում ներկայացրել են համավարակի պայմաններում օրենսդիր մարմինների բնականոն աշխատանքի ապահովման փորձը:

Երկօրյա խորհրդաժողովի օրակարգային մյուս քննարկումները ծավալվելու են «Շրջակա միջավայրի իրավունք՝ ազգային խորհրդարաններ, առողջ լինելու իրավունք եւ կայուն միջավայր», «Եվրոպական բոլոր քաղաքացիների ընդհանուր ապագան» խորագրերի ներքո:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունենալու «Եվրոպական բոլոր քաղաքացիների ընդհանուր ապագան» խորագրով լիագումար նիստին:

Մինչ համաժողովի աշխատանքների մեկնարկը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար, Հունաստանի Հանրապետության խորհրդարանի անդամ Մաքսիմոս Հարակոպուլոսի հետ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Արցախում զինվոր է զոհվել Դաշտավան և Արևաբույր համայնքներում առաջատարը «Դավիթ Համբարձումյան» դաշինքն է Արարատ և Նոյեմբերյանի Դեբեդավան համայնքներում հաղթել է «Հանուն Հանրապետության» կուսակցությունըԱրարատի Ուրցաձոր, Լուսաշող և Լանջանիստ համայնքներում «Հզոր համայնք» կուսակցությունը հաղթել է ՔՊ-ինՎանաձորի միակ տեղամասը, որտեղ ՔՊ-ն առաջ է անցել, այն էլ՝ 5 ձայնով«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթեց Ռանգնիկի նորամուտի խաղում Հրազդան համայնքում հաղթել է Սևակ Միքայելյանը ԲՀԿ-ում արդեն պատրաստվում են նշել հաղթանակը Վեդիում Գարիկ Սարգսյանը պարտվում էՎանաձորի 7 ընտրատեղամասերում ՔՊ-ն պարտվում է ընդդիմությանը Արտիմետ, Գայ և Գառնահովիտ գյուղերում առաջատարը «Զարթոնք» կուսակցությունն էՀանցավոր 6 ընտրախախտում՝ Լոռու ՏԻՄ ընտրություններում Հարոյանը մասնակցեց «Կադիս»-ի անհաջող խաղին Արմավիրում հաղթանակ տարավ ՔՊ-նԱխուրյան համայնքում ՔՊ-ն հաղթում է Գեղամավան գյուղում և Մրգաշատ համայնքում հաղթել է ՀՅԴ-նԱռաջին տվյալները Արարատի մարզից․ Մասիս գյուղում ՔՊ-ն պարտվել էԱրարատի մարզի ՏԻՄ ընտրություններում 12 առերևույթ հանցավոր ընտրախախտման դեպքերից 4-ով նյութեր են նախապատրաստվումԱպարան խոշորացված համայնքի 11 գյուղերում նախնական տվյալներով ՔՊ-ն պարտվում է ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 42,48 տոկոսըԱդրբեջանի ԶՈւ-ն դարձյալ կրակ է բացել Կարմիր Շուկայի ուղղությամբ Շիրակի մարզի մի շարք համայնքներում ՔՊ-ն առաջատար էՉկալով ու Վարդենիս համայնքներում ՔՊ-ն ևս պարտվել էԱպարանի Չքնաղ գյուղում ՔՊ-ն պարտվել է Առերևույթ հանցավոր 6 ընտրախախտում՝ Լոռու մարզի խոշորացված համայնքների ՏԻՄ ընտրություններում Գրանցվել է քվեարկությունը քվեախցիկից դուրս իրականացնելու առնվազն 167 դեպք Ձայների հաշվարկը՝ Վանաձորի 23/24 ընտրական տեղամասում«Բերե՛ք սրանց սաղին տփենք». լարված իրավիճակ ՊտղնիումԱվարտվեց ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը, սկսվել է ձայների հաշվարկըԳեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերում բնակիչներից ոչ մեկը չի մասնակցել (ՏԻՄ) ընտրություններին«Պետք է սկսենք ասել՝ մաղթում եմ ձեզ այնպիսի օր, որին արժանի եք»․ ԼիլուԳեղարքունիքի մարզում ժամը 17-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 36,18 տոկոսըՍրբապղծություն Գեղարքունիքում. թալանել են Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված զինվորի տունը«Անթերի»․ Աննա Դովլաթյանը՝ դասական կերպարումԵս Հանրապետական եմ եղել և դրա համար չեմ ամաչում. Արարատի համայնքապետի թեկնածու ՀՀ 36 խոշորացված համայնքներում ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը ժամը 17-ի դրությամբ կազմել է 33,80 տոկոսՀամայնքապետերը կանգնում են ընտրատեղամասի ճանապարհին եւ համագյուղացիներին հորդորում են ընտրել ՔՊ-ինՔերոբյանն ու Մանտուրովը քննարկել են ՀՀ և ՌԴ երկաթուղային համակարգերը միացնելու հնարավորությունները Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներԱյնթապի գյուղապետը, նրա եղբայրը եւ «Դավիթ Համբարձումյան» դաշինքի եւս 2 անդամներն ազատ են արձակվել «Չսովորեցինք հարգել գոնե մեր վիշտը, ոչ լիարժեք ուրախանալ սովորեցինք ուրիշի ուրախությամբ, ոչ լիարժեք ներել կամ ընդունել սխալը»․ Նազենի Հովհաննիսյան Գործող իշխանությունն ամեն գնով փորձում է նվաճել ՏԻՄ մարմինները. Իշխան Սաղաթելյան Ռոմանոս Պետրոսյանի կազմակերպմամբ՝ ՔՊ-ականներն ընտրատեղամասերի առջեւ ուղղորդումներ են անում․ ՀՅԴ Աբովյանի թեկնածուՀայաստանում ոչ մի թուրքական ազդեցության և ուղղակի լրտես չի ձերբակալվել. Ստեփան Դանիելյան Սխալմունք Էջմիածնի ընտրատեղամասերից մեկում․ քաղաքացին մոռացել է քվաթերթիկը քվեախցիկումԵրևանում բախվել են Mercedes-ն ու BMW-ն. վերջինս կոտրել է ծառն ու բախվել էլեկտրասյանը. կան վիրավորներԹումանյան համայնքը շարունակում է առաջատար մնալ ընտրողների ակտիվությամբ«Չարախոսների համար անգամ ժպիտդ է խոսելու առիթ»․ Թամարա ԳեւորգյանՔվեարկեցի հանուն նոր համայնքի և նոր սկզբի. Էդուարդ Բաբայան Չեմ կարծում, որ որեւէ ուժ 50 տոկոսի շեմը կհաղթահարի. ԼՀԿ-ն մաս է կազմելու Վանաձորի կառավարմանը. ԼՀԿ թեկնածու
Ամենադիտված