Մեսին 7-րդ անգամ նվաճեց «Ոսկե գնդակը» Երևանում բախվել են թիվ 55 երթուղին սպասարկող ավտոբուսն ու Mitsubishi-ն. կա վիրավոր Հայաստանում պահեստազորում հաշվառված բժիշկների զորակոչ կլինի Մեսին կնոջ և 3 որդիների հետ է եկել «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությանը Ի՞նչ է ակնարկում Ավանեսյանը վա-բանկ գնացող Արսեն Թորոսյանին Կիևը Մոսկվային կոչ է արել չմերժել Էրդողանի միջնորդության առաջարկը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել նոր շտամի պատճառով աշխարհը «կրկին չփակել» ՄԻԵԴ-ը մինչև դեկտեմբերի 1-ը ժամանակ է տվել Բաքվին Ջեք Դորսին հեռանում է Twitter-ի ղեկավարի պաշտոնից Լվովում բացվել է Հայաստանի պատվավոր հյուպատոսի գրասենյակը (տեսանյութ) 

Կրթությունը պետք է տուժի, իսկ առողջապահությունը դառնա առաջնային. ինչ վտանգներ ունի հեռավար ուսուցումը

Գիտություն և Մշակույթ

Հիմք ընդունելով COVID-19 համավարակի տարածմամբ ՀՀ-ում ստեղծված համաճարակային իրավիճակը՝ ԿԳՄՍ-ն հայտնեց, որ աշնանային արձակուրդները 1-12-րդ դասարանցիների համար երկարաձգվել են ևս մեկ շաբաթով: Մինչև նոյեմբերի 15-ը դպրոցներն ու բուհերը անցում կկատարեն հեռավար ուսուցման համակարգին: Այս թեմայով ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ, որն ասաց ՝ դժվար է որոշել, թե որն էր ճիշտ ժամանակը դպրոցների ու համալսարանների հեռավար ուսուցմանն անցնելու համար: 

Նա ասաց, որ կորոնավիրուսային վարակի թվերի աճը պայմանավորված է նաև ուսանողների համալսարան հաճախելուց. «Հատկապես համալսարանները բավականին մեծ դեր են ունենում վիրուսի տարածման գործում, որովհետև դպրոցները հիմնականում թաղային հիմնարկներ են, այսինքն՝ երեխաների մեծ մասը ոտքով է գնում կամ ծնողների ավտոմեքենայով, սակայն բուհերի դեպքում այդպես չէ: Ուսանողները գալիս են ամենատարբեր մարզերից, օգտվում են ինչպես քաղաքային տրանսպորտից, այդպես էլ մարզային, նստում են մեծ խմբերում, և բացի թվարկածներիցս բուհերում ընդհանարապես չեն պահպանվում հակահամաճարակային կանոնները»,- նշեց փորձագետը:

Սերոբ Խաչատրյանն այն կարծիքին է, որ եթե առավել շուտ անցում կատարվեր հեռավար ուսուցման, ապա վարակի այսպիսի մեծ թվեր չէին լինի. «Այս ընթացքում բուհերը 3 անգամ բացվեցին և 3 անգամներն էլ համալսարանների բացվելուն պես կորոնավիրուսային վարակի թվերի մեծ աճ գրանցվեց: Ուսանողները մեր ամենամոբիլ հատվածն են և, լինելով երիտասարդ, իրենք հաճախ առանց սիմպտոմների են տանում վիրուսը և կարող են անգամ չիմանալ, որ վարակակիր են: Այս ամենը, իհարկե, խթանում է կորոնավիրուսային վարակի թվերի աճը: Բուհերի պարագայում կարծում եմ, որ այն թվերը, որոնք այսօր ունենք մեզ այլ տարբերակ չեն թողնում»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ դպրոցներում գոնե մարդկանց մեծամասնությունը դիմակ կրում է, իսկ համալսարաններում ոչ մեկը չի հետևում որևէ կանոնի:

Փորձագետն ասաց, որ այսօր գտնվում ենք այն կետում՝ առողջությունը դառնում է գերակա, իսկ կրթությունը մղվում է երկրորդ պլան. «Եթե ցանկանում էինք, որ հեռավար ուսուցում չլիներ, ապա պետք է ավելի գզուշավոր լինեինք, կանոնները պահեինք, հիմա այսքանը չենք արել, բնականաբար պետք է կրթությունը տուժի, իսկ առողջապահությունը դառնա առաջնային»,- ասաց մեր զրուցակիցը:

Վերջինս համոզված է, որ հեռավար ուսուցումը կրթական որակի վրա շատ վատ ազդեցություն է ունենում: Հարցին, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն հեռավար ուսուցման ժամանակ, որ կրթական համակարգը, Սերոբ Խաչատրյանը պատասխանեց, որ հատկապես կարևոր է, թե ինչպես իրենց կդրսևորեն ուսուցիչն ու դասախոսը. «Այստեղ ամենամեծ խնդիրն այն է, որ ուսուցիչներն ու դասախոսները դասերը մաքսիմալ հետաքրքիր անցկացնեն: Ընտանիքներն էլ պետք է շատ աջակցեն որակյալ ուսմանը, սակայն պետք չէ մոռանալ, որ շատ բան կախված է նաև աշակերտի և ուսանողի ինքնություն սովորելու կարողությունից»,- եզրափակեց նա:

Զվարթ Պետրոսյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Այվազովսկու բնապատկերը վաճառվել է 1,15 մլն դոլարով Սահակաշվիլին նախագահ եղած ժամանակ պետական միջոցների հաշվին «կրծքով նկարված նկար» է ձեռք բերել. դատախազՄեսին 7-րդ անգամ նվաճեց «Ոսկե գնդակը» Երևանում բախվել են թիվ 55 երթուղին սպասարկող ավտոբուսն ու Mitsubishi-ն. կա վիրավորՄարդիկ կանգնել են անհատական բազմաթիվ խնդիրների առաջ՝ կրթականից մինչև գյուղատնտեսական․ ՄԻՊ Հայաստանում պահեստազորում հաշվառված բժիշկների զորակոչ կլինի Մեսին կնոջ և 3 որդիների հետ է եկել «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությանը Պեսկովը պատասխանել է Էրդողանի առաջարկինԿոշիկները չմաքրելու համար տղամարդը ծեծի է ենթարկել կնոջը և տուգանվել 60 հազար դրամով «Միսս տիեզերք Արմենիա–2021» Նանե Ավետիսյանի հմայիչ կերպարը (լուսանկարներ) Հանրակրթության մասին օրենքի փոփոխությամբ տալիս ենք նաև մի շարք կարևոր հասկացությունների սահմանում. Ժաննա Անդրեասյան Ինչպես է ի հայտ գալիս սեռական կախվածությունը և հնարավո՞ր է դրա դեմ պայքարել Մենք միասին ձեռնամուխ կլինենք ստեղծելու նոր որակի պետություն, փրկելու հայրենիքը. Մհեր ԱրմենիաԻ՞նչ անել, եթե ստացել եք նամակ կամ կասկածներ ունեք․ Սամվել Մարտիրոսյանը՝ Pegasus-ի հարձակումների մասին Ի՞նչ է ակնարկում Ավանեսյանը վա-բանկ գնացող Արսեն ԹորոսյանինԿիևը Մոսկվային կոչ է արել չմերժել Էրդողանի միջնորդության առաջարկըԻտալիայում բժիշկը սեքսի միջոցով «բուժել» է կանանց քաղցկեղից և կորոնավիրուսիցՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել նոր շտամի պատճառով աշխարհը «կրկին չփակել» ՄԻԵԴ-ը մինչև դեկտեմբերի 1-ը ժամանակ է տվել ԲաքվինՋեք Դորսին հեռանում է Twitter-ի ղեկավարի պաշտոնից Լվովում բացվել է Հայաստանի պատվավոր հյուպատոսի գրասենյակը (տեսանյութ)Արցախյան պատերազմի մասին բրիտանացի լրագրողի ֆիլմը կարող է «Օսկարի» հավակնել Ինչ է պատմել իրավապահներին գերեվարված զինվորների դիրքի պատասխանատուն. ArmLur.am ՔՊ-ում իրար դեմ են դուրս եկել. նախկին մարզպետն՝ ընդդեմ քաղաքապետի թեկնածուիԱյս տունը Ճակատենի բնակչի ընտանիքինն է, իսկ վերևում ադրբեջանական զինծառայողների դիտակետ է․ ՄԻՊ Ռիհաննան ներկայացել է անկեղծ գիշերազգեստով (տեսանյութ)Պատրաստ ենք «Հայաստան» դաշինքի հետ միևնույն պահանջի ներքո միավորվել․ Արա Զոհրաբյան Մոդելը պատահաբար կրակել է իր սեռական օրգանի վրաՊերուում եզակի մումիա են հայտնաբերել (լուսանկարներ)Մեր առջև հարց է դրվում՝ վիլայեթ, թե գուբերնիա. Արա Զոհրաբյան «Թավշյա» պաշտոնյաների տապալված առաքելություններըԱռուշ Առուշանյանի գործով հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 27-ին Թուրքիան ցանկանում է միջնորդ դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև․ Էրդողան Երախտապարտ եմ երեկ կայացած ամփոփիչ երթին ձեր մասնակցության համար. Էդուարդ Բաբայանն` Աբովյան համայնքի բնակիչներինՀայաստանի դաշնակիցները շնորհավորել են Ադրբեջանին` ԼՂ հակամարտությունում հաղթանակի կապակցությամբ. Gazeta.ruՎյաչեսլավ Վոլոդինը վերընտրվել է ՀԱՊԿ ԽՎ նախագահ. նրա թեկնածությունն առաջադրել էր Ալեն ՍիմոնյանըՌազմական բարձրագույն ղեկավարությունից եկան ու ասացին՝ Փելա սարի դիրքերը պիտի հանձնեք. ԵԿՄ–ական Երիտասարդ հայ բռնցքամարտիկները մեդալներ են նվաճել Վրաստանում կայացած հուշամրցաշարում Լեռնակերտ գյուղի կամրջի մի հատվածը փլուզվել է, երթևեկությունը դարձել է միակողմանի ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Զարուհի Նախշքարյանին 92-ամյա թոշակառուն տանը նստած վրաերթի է ենթարկվելԼուսինե Ավետյանը դատարանում հրաժարվեց Առուշանյանի դեմ իր ցուցմունքից«Ազատագրական շարժման» շտապ հավաքը Հանրապետության հրապարակում. ուղիղՀզոր փոթորիկ` Թուրքիայում. հայտնի է 4 զոհի մասին (տեսանյութ, լուսանկարներ)Ռեստորանային ոլորտը չի պատրաստվում հնազանդվել ոլորտի համար կործանարար որոշումներին. հայտարարություն Անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն (լուսանկարներ)Ադրբեջանի կողմից հայերի հիմնարար իրավունքների խախտումները կրում են համակարգային բնույթ․ Արցախի ՄԻՊ Հայկ Մարությանը մեկնել է Սանկտ ՊետերբուրգԱռուշը լավ տղա է, եկել ենք աջակցենք նրան․ Քոչարյան ԱՀԿ-ն զգուշացնում է աշխարհում կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի տարածման բարձր ռիսկի մասին
Ամենադիտված