Փելասարում դիրքային փոփոխություն չի եղել. Նիկոլ Փաշինյան
Քաղաքական«Փելասարում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել»։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը, անդրադառնալով «ՔՊ» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանի հարցին, ասաց, որ ԱԱԾ սահմանապահ ուժերի հրամանատարը երեկ ԱԺ-ում արդեն ասել է, որ դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։
«Ինչպես 2020-ի դեկտեմբերին, այնպես էլ հիմա մեր սահմանապահները ծառայություն են իրականացնում այն դիրքերում, որոնք եղել են նաև նախկինում»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։