Ռուսաստանում առաջարկել են մատնահետքեր վերցնել երկիր ժամանող միգրանտներից
ԱշխարհԱռաջարկվում է մատնահետքեր վերցնել Ռուսաստան ժամանող միգրանտներից, համապատասխան օրինագիծը մշակել են ՌԴ ՆԳՆ-ն և մի շարք այլ իրավապահ մարմիններ։ Փաստաթուղթը հրապարակվել է կարգավորող իրավական ակտերի նախագծերի պորտալում։
Առաջարկվում է նաև մատնահետքեր վերցնել Ռուսաստանի քաղաքացիություն ստացած օտարերկրացիներից և 90 օրից ավելի Ռուսաստան ժամանածներից։
Ավելի վաղ նախկին ԽՍՀՄ երկրներից աշխատանքային միգրանտների պարտադիր գենոմային գրանցման նախաձեռնությամբ հանդես էր եկել ԻԿ նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը։