ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը կմեկնի Բրյուսել. կստորագրվի ՀՀ-ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագիրը
ՔաղաքականՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 15-16-ը աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել` մասնակցելու Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ տեղեկացրել է Միրզոյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը՝ հավելելով, որ այցի շրջանակներում կստորագրվի ՀՀ-ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագիրը:
Ըստ աղբյուրի՝ տեղի կունենան նաև ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումները Եվրոպական միության գործընկերների հետ: