«Ես հոգնել եմ, այլևս չեմ ուզում պաշտոնավարեմ». Բյուրական համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Բաբայան
ՏեսանյութերԱրագածոտնի մարզի Բյուրական համայնքում մի խումբ բնակիչներ բողոքի ակցիա են անցկացնում ընդդեմ համայնքի ժամանակավոր պաշտոնակատար Ռադիկ Գևորգյանի:
Բնակիչները պահանջում են, որպեսզի համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Բաբայանը, որի ղեկավարման ժամկետը լրացել է 2021 թվականի նոյեմբերի 1-ին, շարունակի ղեկավարել համայնքը:
Բողոքի ակցիայի մասնակիցները նշում են, որ համայնքի ղեկավարի նորանշանակ պաշտոնակատարին չեն ճանաչում:
Բնակիչներից մեկն ընդգծեց, որ իրենք ցանկանում են, որ իրենց համայնքի ղեկավարը, թեկուզ ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով, լինի համայնքի բնակիչ, որը ծանոթ կլինի համայնքի խնդիրներին:
Ակցիայի ընթացքում մի պահ քաշքշուկ սկսվեց ոստիկանների և բողոքող քաղաքացիների միջև, երբ վերջիններս փորձեցին մուտք գործել համայնքապետարանի շենք: