Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել Երևան Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը «Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հակակոռուպցիոն դատարանում կհրապարակվի Վանաձորում ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանի կալանքի վերաբերյալ որոշումը «Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ «Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ «Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից «Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում 

Թուրքական «բաղձալի ժամին» սպասելով կամ ի՞նչ է կատարվում

Հասարակություն

yerkir.am Նա երբե'ք չի կրակի թուրքի վրա, կրկնում եմ՝ երբե՛ք, քանի որ իր ողջ կոնցեպտին, այն է՝ թուրքի հետ Մեծ քիրվայություն անելու և ռուսներին տարածաշրջանից քշելու ահեղ մոլուցքին դեմ է դա։ 

Նա երբե՛ք չի կրակի թուրքի վրա: Նրա ողջ երազանքը կփշրվի, Արցախի դավադիր հանձնումն անիմաստ կդառնա, եթե նա կրակի թուրքի վրա, և նա չի կրակելու՝ ինչ գին էլ արժենա դա։ 

Հիշեք՝ նա առանց աչքը թարթելու Շուշի է հանձնել, հայոց միջնաբերդ Քարվաճառ է հանձնել, Արաքսի հովիտ է հանձնել, հասկանո՞ւմ եք, նա դրանք արել է հանուն Մեծ քիրվայության, և ամեն ինչ ջուրը կլցվի, եթե այժմ կրակի:

Այստեղ նա կա՛մ անգրագետ է, կա՛մ հայրենավաճառի վերածված գավառական մանր անհայրենիք, կա՛մ Արցախի դիմաց խոշոր կաշառքներ վերցրած՝ հայրենիքի Մեծ դավաճան: Այստեղ կարող է և լինել՝ երեքը միասին վերցրած: Բայց արդեն դա չի էականը: Փաստն այն է, որ նրան, իր ողորմելի կոնցեպտով հանդերձ, արդեն գերեվարել են թուրքերը: 

Նա իր անգրագիտությամբ և գավառական մանր «օբիժնիկի» հոգեբանությամբ ողջ կյանքում մտածել է, թե կա մի սահման, մի աստիճան, մի տեղ, որտեղ ավարտվում են թուրքական պահանջները, և այդտեղից էլ հենց կարելի է բացել Մեծ քիրվայության դարաշրջանը: 

Թուրքական նենգ դիվանագիտությունը, լավագույնս ըմբռնելով դիմացինի այս կոնցեպտի ողջ մերկությունը, հմտորեն ակցանավորել է նրան. թուրքերը նույն ուժգնությամբ շարունակում են ոչնչացնել հայոց գոյութենաբանական ողջ ներուժը՝ երբե՛ք չհայտարարելով, թե, ի վերջո, որտե՞ղ կավարտվեն իրենց պահանջները:

 Ահա այս պայմաններում նա, ինչ-որ տեղ արդեն այրելով հետդարձի կամուրջները (բայց արդյո՞ք նա ցանկանում է հետ դառնալ), շարունակում է համառորեն հավատալ իր այն կոնցեպտի ճշմարտացիությանը, որն ուղեկցել է իրեն ողջ կյանքում, այն է՝ թուրքական ագրեսիան ծնվել է հայկական մեղսագործուություններից, և բավական է միայն փոխհատուցել նրանց, հետ տալ ամեն ինչ, որ բացվի Մեծ քիրվայության և «Սերգոյի» երջանիկ կյանքի դարաշրջանը: 

Իսկ այս ամենին զուգահեռ, ռուսական կայսերական շահը պահանջում է սեփական հրթիռները տեղադրել ամենուր, և նրա՝ չկրակելու, թուրքերի հետ Մեծ քիրվայության մոլուցքը՝ մի կողմից, ադրբեջանական զավթողական ու հայաջինջ գործողությունները՝ մյուս կողմից, լավագույն նախապայմաններն են ստեղծում դրա համար։ 

Ռուսներն այս պարագայում առաջնորդվում են հայտնի կարգախոսով՝ նա, ով խանգարում է մեզ, նա էլ կօգնի մեզ... 

Արդյունքում՝ թուրքերը երբե՛ք չեն հայտարարելու իրենց պահանջների ավարտման ժամը, իսկ նա իր կյանքի մնացյալ ողջ հատվածում բաղձանքով սպասելու է դրան, այդ ժամին, որի համար զոհաբերեց վերջին 30-ամյակի բոլոր ձեռքբերումներն ու նվաճումները:

 Նա այժմ էլ, սպասելով այդ թուրքական «բաղձալի ժամին», կործանում է արդեն Մայր պետականությունը և հայոց ապագայակերտ հույսերը...

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Օրվա խորհուրդ. Ապրիլի 26«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. ՀովհաննիսյանԱպամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդԵրևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել ԵրևանՆավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներՀրդեհ Գառնի գյուղումԱյն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն ՎրթանեսյանՄամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակԵրեւանում քաղաքացիները վաղ առավոտյան փակել են Ազատության պողոտան՝ ի աջակցություն տավուշցիների «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում ենՀակակոռուպցիոն դատարանում կհրապարակվի Վանաձորում ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանի կալանքի վերաբերյալ որոշումը«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից«Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում«Ժողովուրդ». Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետԿինը սիրահարվել է կեղծ Իլոն Մասկին և նրան գումար տվելԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել Աննա Հակոբյանը Գյումրի կատարած այցից լուսանկարներ է հրապարակելԴանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԿարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ) ՄՔԴ դատախազ Օկամպոն Բունդեսթագում արցախցիների բռնահանման մասին զեկույց է ներկայացրելՊեսկովը նշել է Ուկրաինային ամերիկյան հրթիռների մատակարարման հետեւանքներըՑեղասպանության ճանաչումը հաճախ փորձ է արվել քաղաքական շահարկման թեմա դարձնել. Խաչատուրյան Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող կուբացի բռնցքամարտիկին (տեսանյութ) Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով Փաշինյանը ՔՊ նախաձեռնող խմբի նիստին հանդես է եկել սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով Քննարկվել են ԱՄՆ կողմից ՀՀ-ին տրամադրվող աջակցության վերաբերյալ հարցեր Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Տիգրան ԱբրահամյանՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Աննախադեպ ռեպրեսիաների քարտ-բլանշ Արևմուտքից՝ Նիկոլ ՓաշինյանինՄիգրանտները Ռուսաստանին չեն օգնի, այլ մոտեցումներ են պետք․ ՊուտինԲռնցքամարտի ԵԱ․ 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը դուրս է եկել եզրափակիչ (տեսանյութ)Անօրինական եկել եք մարդու վարձակալած հողատարածք․ քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ)Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան ՍարգսյանԵրեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք․ Արմեն ԱշոտյանՔՊ շարքերում անհանգիստ ջղաձգումներ են՝ աճող հանրային դժգոհության ալիքի ֆոնինԱնընդհատ զիջելով չէ, հիմա ադրբեջանցիները երգում-պարում են, նայե'ք էս ժողովրդի վիճակը. Տեր Արամ (տեսանյութ)Grand Indian Wedding at Seven Visions, The Dvin (տեսանյութ)Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Չեմ դադարեցնելու իմ պայքարը, մինչև ստույգ չասեն՝ ինչն է Հայաստան իմ մուտքն արգելելու պատճառը․ Լեո Նիկոլյան (տեսանյութ)2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ)ԱՄՆ նախազգուշացնող «մեսիջը»՝ Փաշինյանին, թե լավ բեմադրված շոուՔրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին մեղադրանք է ներկայացվել՝ խուլիգանություն կատարելու համարՄեր Հայաստանի տարածքները նվիրվում են թշնամուն, սա անարդար ու անօրեն որոշում է. Արսեն Գրիգորյան (տեսանյութ)
Ամենադիտված