«Երբ նրան պետք էր, գերիները մեր եղբայրներն էին, և պատրաստ էր որդուն փոխանակել նրանց հետ, հիմա գերիներին համարում է հանցագործներ»
ՔաղաքականԵրբ Նիկոլ Փաշինյանին պետք էր, գերիները մեր եղբայրներն էին, և ինքն, անգամ, պատրաստ էր իր որդուն փոխանակել մեր եղբայրների հետ. հիմա մեր գերիներին համարում է հանցագործներ՝ կրիկնելով Ալիևի թեզը, այն է՝ այն մարդիկ, որոնք պահվում են Բաքվի բանտերում, գերրներ չեն, այլ՝ ռազմական հանցագործներ: Դուք իսկապես հավատո՞ւմ եք, որ այդ մարդը կարող է որևէ հայանպաստ լուծման գնալ՝ ակնարկելով, որ տարածքների փոխանակումը մեզ համար կարող է հայանպաստ լինել, ես չեմ հավատում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 19-ին, խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը:
«Այս 3 տարիների ընթացում Նիկոլ Փաշինյանը չի արել այնպիսի մի քայլ, որը կարող էր հույս ներշնչել, որ նա կարող է գնալ որևէ հայանպաստ լուծման: Այլևս ակնհայտ է՝ Նիկոլ Փաշինյանն անում է այն, ինչ իրեն պարտադրում են: Նա անում է այն, ինչ խոստացել է Ալիևին և Էրդողանին»,- ասաց նա: