«Մենք ունենք ավանդույթ՝ աշխատել բաց ռեժիմով». Թագուհի Թովմասյանը մերժեց Անդրանիկ Քոչարյանի առաջարկը
Տեսանյութեր«Մենք քննարկում ենք զինծառայողների իրավունքներին առնչվող հարցեր և մենք մեր հանձնաժողովում ունենք մեր ավանդույթները՝ աշխատել բաց ռեժիմով». Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի նախագահ Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով Անդրանիկ Քոչարյանի՝ նիստը փակ կերպով անցկացնելու առաջարկին: