Ամերիկացի սենատորները վիճել են, թե ով է ավելի շատ ատում Պուտինին
ԱշխարհԱՄՆ դեմոկրատ սենատոր Ջին Շահինը վիճել է հանրապետական Թոմ Քոթոնի հետ, թե իրենցից ով է ավելի շատ թշնամաբար վերաբերվում Ռուսաստանին և նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Սենատի նիստի հեռարձակմանը, որը վարում էր C-SPAN հեռուստաալիքը։
«Ի դեպ, ես վիրավորված եմ, սենատոր Քոթոն: Ես հենց այն մարդն եմ, ում Վլադիմիր Պուտինը հրաժարվել է վիզա տալ, քանի որ ես դեմ եմ Ռուսաստանին։ <…> Նա ձեզ չի մերժել վիզա տրամադրել: Այնպես որ, ինձ մի ասեք, որ ես շատ մեղմ եմ վերաբերվում Ռուսաստանին, ձեր փաստարկները հենց տեղում կկփլուզվեն», - ասել է նա՝ նախադասության մեջտեղում ընդհատելով հանրապետական ներկայացուցչին:
Քոթոնը մեղադրել է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին Մոսկվային քաջալերելու մեջ: Նա ասել է, որ Սպիտակ տան արձագանքը «Հյուսիսային հոսք 2» գազատարին անբավարար է։
Շահինը չի կարողացել մուտք գործել Ռուսաստան այն բանից հետո, երբ նրան վիզա չեն տրամադրել՝ ի պատասխան ԱՄՆ պատժամիջոցների։