Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել Երևան Այն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն Վրթանեսյան Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը «Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հակակոռուպցիոն դատարանում կհրապարակվի Վանաձորում ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանի կալանքի վերաբերյալ որոշումը «Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ «Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ «Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից 

Ինչպես պաշտպանվել Ինստագրամի և Ֆեյսբուքի վրա հարձակումներից

Հասարակություն

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր Banman.am հարթակում գրում է.

«Հայաստանում Ինստագրամի և Ֆեյսբուքի հաշիվների վրա հարձակումները, դրանց կոտրելը դարձել են լուրջ խնդիր, քանի որ զոհերի մեջ են մեծ քանակով անչափահասներ, սա նաև մեծ տնտեսական հետևանքներ է ունենում, քանի որ նաև կոտրում են մեծ քանակով բիզնես էջեր։ Խոսքը հազարավոր հաշիվների մասին է։ Հստակ վիճակագրություն ոչ ոք չունի, քանի որ շատ դեպքերում տեղեկատվությունը չի հանրայնացվում։

Ովքե՞ր են կոտրողները

Կա հիմնականում մի քանի տիպ հարձակվողների։

Մեկը բոլորիս քաջ ծանոթ ադրբեջանցի հաքերներն են։ Իրենք հարձակումները իրականացնում են անընդհատ ռեժիմով։ Իրենց համար տարվա եղանակ կամ իրավիճակային փոփոխություններ գոյություն չունեն։ Արդեն տարիներ շարունակ, հիմնականում` Ապրիլյանից հետո, ադրբեջանական հաքերները ռեժիմով հարձակվում են հայկական հաշիվների վրա։ Ինչի՞ համար են դա անում։ Երկու հիմնական դրդապատճառ կա. մեկը զուտ վնաս տալն է հայերին, սա կենսակերպ է, և սրա դեմ բան անել չես կարող, մյուս դրդապատճառը՝ տիրանալ հաշվին, տեղեկատվություն կորզել, նաեւ օգտագործել հայկական հաշիվները ապատեղեկատվություն, խուճապ առաջացնող լուրեր տարածելու համար։

Կա վատ նորություն։ Հայտնվել են հայ հաքերներ։ Որոնք լավ տեղյակ են ներքին խոհանոցին, հայերեն են խոսում, ինչը հեշտացնում է հարձակումները։ Այս հաքերները հիմնականում զբաղված են շանտաժով։ Կոտրում են հաշիվը, հետո գումար պահանջու՝ սպառնալով հակառակ դեպքում հրապարակել զոհի ներքին նամակագրությունները։ Միանգամից ասեմ․ հիմնականում, եթե գումար եք վճարում, ապա սպառնալիքները չեն դադարում։ Հասկանում են, որ դուք վճարունակ եք, ու սկսում են էլի ու էլի գումարներ կորզել։ Ասեմ, որ հարձակվողները հայեր են, բայց ոչ բոլորն են Հայաստանում գտնվում։

Կան նաեւ միջազգային կիբերհանցագործներ, որոնց համար կարեւոր չէ դու ով ես։ Պարզապես կոտրում են հաշիվդ, օրինակ, վերավաճառելու համար։ Կամ զուտ հաքերային գործիքները ստուգելու, վարժվելու, հաճախ նույնիսկ այլ նման հաքերների մոտ պարծենալու համար։ Սրանք մեկ կան, մեկ չկան։

Ինչպե՞ս են կոտրում հաշիվները

Բոլոր տիպի հաքերները չունեն առանձնապես լուրջ գործիքակազմ։ Հիմնական մեթոդը՝ այդպես կոչված ֆիշինգն է։ Երբ զոհին ուղարկվում է ինչ֊որ տիպի կեղծ նամակ, որով մարդուն դրդում են ինքնակամ հանձնել հաքերին իր գաղտնաբառերը։

Հիմնականում դա արվում է երկու ձեւով։ Մարդուն կամ վախացնում են, որ իր էջը կամ պրոֆիլը կարգելափակվի, քանի որ ինքը խախտել է, օրինակ, հեղինակային իրավունքը կամ այլ կանոններ։ Եվ առաջարկվում է անցնել հղումով, լրացնել ինչ֊որ մի հայտ, որը կփրկի հաշիվը արգելափակումից։

Կամ, մարդուն հայտնում են, որ ինքը ստացել է կապույտ նշանը իր պրոֆիլի համար, կամ մրցանակ է շահել եւ այլ նման ուրախալի լուրեր։ Եվ կրկին, առաջարկվում է անցնել ինչ֊որ մի հղումով, այդ նվերը ստանալու համար։

Բոլոր դեպքերում էլ հաքերային հղումը տանում է ինչ֊որ մի էջի, որը նմանակում է Ֆեյսբուքի կամ ինստագրամի մուտքային էջը։ Մարդ լրացնելով մուտքանունն ու գաղտնաբառը, նվիրում է դրանք հաքերներին։

Ի՞նչ անել, որ չկոտրեն

Առաջինը, ամեն անգամ լավ մտածել, ուսումնասիրել նամակը։ Հաստատ համոզվել, որ Ֆեյսբուքի անունից ուղարկված հղման հասցեն տանում է հենց Ֆեյսբուքի վրա, այլ ոչ ինչ֊որ մի նման հասցեով։ Ֆեյսբուքի հասցեն հենց facebook.com է, ոչ ավել, ոչ պակաս։ Նույնն էլ վերաբերում է Instagram.com֊ին։ Եթե կամայական տեղ մուտքագրում եք գաղտնաբառը, ուշադիր կարդացեք հասցեն, տառ առ տառ, մի քանի անգամ։

Եթե սոցցանցի ադմինիստրացիայից է եկել նամակը, ապա իմացեք, որ նույն բովանդակությունը դուք պետք է ունենաք ծանուցումներում։

Ֆեյսբուքն ու Ինստագրամը ձեզ հետ չեն շփվի անհասկանալի պրոֆիլներից։ Տենց չի լինում։

Ու նաեւ ինտերնետում երկնքից ընկած նվերներ ստանալուց մի քանի անգամ մտածեք։ Կամ նույնիսկ կարող եք չմտածել էլ․ տենց բան պարզապես չի լինում։

Իհարկե, եթե մի քիչ գլուխ հանում եք, ավելի լավ է միացրեք երկփուլային վավերացում, 2 factor authentication.

Ինչպես միացնել դա Ֆեյսբուքումինստագրամում։ 

Այս դեպքում նույնիսկ եթե սխալվեք, շտապեք ու հաքերին նվիրեք ձեր գաղտնաբառը, ապա ինքը չի կարողանա ներխուժել ձեր հաշիվ, քանի որ չի ունենա լրացուցիչ կոդը, որը դուք ստանում եք հեռախոսի վրա։

Նաև մի կարևորագույն կանոն․ ձեր բոլոր գաղտնաբառերը պետք է տարբեր լինեն։ Հակառակ դեպքում, եթե հաքերի ձեռքում հայտնիվ մեկ գաղտնաբառ, նա կկարողանա կոտրել ձեր բոլոր հաշիվները։

Իսկ ի՞նչ անել, եթե արդեն կոտրել են

Ցավոք, արդեն գործը խիստ բարդանալու է։ Ավելի լավ է այս կետին չհասցնեք։ Բայց եթե հասել եք, փորձեք տվյալ հղումներով վերականգնել։

Ֆեյսբուքը վերականգնելու համար․ այստեղ

Ինստագրամը վերականգնելու համար․ այստեղ

Եթե չի ստացվում, կրկին ու կրկին փորձեք, լինում է, որ տասներորդ անգամից հաջողվում է։ Բայց, մեծ է հավանականությունը, որ կարող է անհաջող լինեն բոլոր փորձերը։ Այնպես որ, ավելի լավ է անփորձանք, այս կետին չհասնեք»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին․ ԹովմասյանԱվստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունըԵրևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը ՄԻՊ-ն անհասկանալի համառությամբ այդպես էլ չհիշեց Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին․ ՄնացականյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ինՄամիկոն Ասլանյանը բանտում է, որովհետև Վանաձորում հաղթել է Փաշինյանին. Մելիքյան (տեսանյութ)Օրվա խորհուրդ. Ապրիլի 26«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. ՀովհաննիսյանԱպամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդԵրևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել ԵրևանՆավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներՀրդեհ Գառնի գյուղումԱյն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն ՎրթանեսյանՄամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակԵրեւանում քաղաքացիները վաղ առավոտյան փակել են Ազատության պողոտան՝ ի աջակցություն տավուշցիների «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում ենՀակակոռուպցիոն դատարանում կհրապարակվի Վանաձորում ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանի կալանքի վերաբերյալ որոշումը«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից«Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում«Ժողովուրդ». Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետԿինը սիրահարվել է կեղծ Իլոն Մասկին և նրան գումար տվելԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել Աննա Հակոբյանը Գյումրի կատարած այցից լուսանկարներ է հրապարակելԴանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԿարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ) ՄՔԴ դատախազ Օկամպոն Բունդեսթագում արցախցիների բռնահանման մասին զեկույց է ներկայացրելՊեսկովը նշել է Ուկրաինային ամերիկյան հրթիռների մատակարարման հետեւանքներըՑեղասպանության ճանաչումը հաճախ փորձ է արվել քաղաքական շահարկման թեմա դարձնել. Խաչատուրյան Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող կուբացի բռնցքամարտիկին (տեսանյութ) Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով Փաշինյանը ՔՊ նախաձեռնող խմբի նիստին հանդես է եկել սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով Քննարկվել են ԱՄՆ կողմից ՀՀ-ին տրամադրվող աջակցության վերաբերյալ հարցեր Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Տիգրան ԱբրահամյանՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Աննախադեպ ռեպրեսիաների քարտ-բլանշ Արևմուտքից՝ Նիկոլ ՓաշինյանինՄիգրանտները Ռուսաստանին չեն օգնի, այլ մոտեցումներ են պետք․ ՊուտինԲռնցքամարտի ԵԱ․ 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը դուրս է եկել եզրափակիչ (տեսանյութ)Անօրինական եկել եք մարդու վարձակալած հողատարածք․ քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ)Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան ՍարգսյանԵրեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք․ Արմեն ԱշոտյանՔՊ շարքերում անհանգիստ ջղաձգումներ են՝ աճող հանրային դժգոհության ալիքի ֆոնինԱնընդհատ զիջելով չէ, հիմա ադրբեջանցիները երգում-պարում են, նայե'ք էս ժողովրդի վիճակը. Տեր Արամ (տեսանյութ)Grand Indian Wedding at Seven Visions, The Dvin (տեսանյութ)
Ամենադիտված