Այս փոքրիկ պատմությունը հատուկ Վանոյին պետական գործիչ համարողների համար. Մեսրոպ Եսայան
ԲլոգոսֆերաՄեսրոպ Եսայանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Այս փոքրիկ պատմությունը հատուկ Վանոյին պետական գործիչ համարողների համար։
Մի անգամ ՆԳ նախարար Վանոն սրճարանում նկատում է մի գրողի, որը մորուք է ունենում, կանչում է իր մոտ, ասում է.
-Եթե երկու ժամվա մեջ մորուքդ սափրես, քեզ շրջաններից մեկի միլպետ կնշանակեմ։
Գրողը գնում է մոտակա վարսավիրանոցում սափրվում, վերադառնում է սրճարան։
Երկու ժամ հետո նշանակվում է միլպետ։
Այսպես է եղել պետության այլանդակումը»։