«Տանք, պրծնենք», «թողեք, թող հանձնի», «սաղ տանք, խախանդ ապրենք». քաղաքացիները վաղ առավոտից սկսել են ակցիաները Եթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան Ոսկանյան Թբիլիսիում բողոքի ցույցի ժամանակ մոբիլիզացվել են հատուկ ջոկատայիններ (տեսանյութ) Ալիևը Բլինքենին ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատումից բացի սկսվել է սահմանագծման գործընթացը ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը (տեսանյութ) Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու. Ադրբեջանի հարցերով փորձագետ Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը. Վահագն Մախսուդյան Եթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, նահանջ է սկսվելու. Վահե Դավթյան Խոշոր վթար՝ Կոտայքի մարզում. «Mercedes»-ը «Սևանի գաղութ»-ի մոտ մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Թբիլիսիում վերսկսվել են «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ ցույցերը (տեսանյութ) 

ՏԻՄ ընտրությունները խոսում են մեկ բանի մասին՝ ընթանում է նիկոլիզմի մերժման սողացող պրոցես․ Վահե Հովհաննիսյան

Բլոգոսֆերա

ՏԻՄ ընտրությունները խոսում են մեկ բանի մասին՝ ընթանում  է նիկոլիզմի մերժման սողացող պրոցես, սա արդեն անշրջելի պրոցես է, բայց այս ճանապարհը մեծ ռիսկեր ունի։ Այս մասին հրապարակած հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։ Հոդվածն ամբողջությամբ՝ ստորեւ։

«Սոչիի հանդիպումից անցավ 10 օր։ Ի՞նչ է կատարվել Սոչիում, ի՞նչ են համաձայնեցրել, ի՞նչ են բանակցում փոխվարչապետները, ու՞ր է գնում պրոցեսը։ Այս հարցերը մի շաբաթ է՝ մարդիկ իրար են տալիս, բոլորը՝ բոլորին։ Պատասխաններ չկան։

Տեղյակ է Նիկոլը, տեղյակ է Մհեր Գրիգորյանը։ Մամուլից իմանում ենք, որ հարցի շուրջ ՔՊ փակ նիստ է եղել։ Մե՞զ ինչ։

Այդ ընթացքում Ռուսաստանի ԱԳՆ չոր արձագանքում է մեր ԱԺ նախագահին, ինչը հուշում է առկա խնդիրների մասին։ Մեր արտգործնախարարը ինչ-որ հանդիպումների մեջ է, այդ թվում՝ «Ադրբեջանի նախարարի հետ հնարավոր, բայց տապալված»։

Հասարակության 99.99 տոկոսը ոչինչ չգիտի։ Հայաստանի իշխանությունը հարկ չի համարում իր քաղաքացուն որևէ բան ասել։ Երկրի առաջին դեմքերը համր են։ ՏԻՄ ընտրություններում տապալումից հետո Նիկոլը փորձում է իբր դեմոկրատիան կարևորել։ Բայց դեմոկրատիան իրականում հասարակության տեղեկացվածությունն է, թե՝ իր ճակատագիրը մի քանի հոգով ինչպե՞ս են որոշում։ Թե՞ իրեն հատուկ «շուստրիությամբ» փորձում է հետագա անվտանգային խնդիրների բեռը դնել քվեարկողի վրա, իբր՝ ՏԻՄ-ին սխալ քվարկեցիր, այդ պատճառով սահմանին լարվածության աճ կա։ Վստահաբար՝ այնքան բան ենք տեսել, որ չենք զարմանա անգամ նման տողատակի վրա։

Մենք միայն տեսնում ենք, որ ՔՊ խմբակցությունը պուլտի մի կոճակով դառնում է հակառուսական, ու մենք հասկանում ենք, որ պուլտի տերը հերթական անգամ խաղում է բոլորիս ճակատագրի հետ։

Հայաստանի ժողովրդին, մեզ բոլորիս դրել են փորձարարական ճագարի տեղ՝ «բանակցություններ են. լավ եղավ՝ կասենք, վատ եղավ՝ դե կռիվ կլինի» տրամաբանության մեջ։

Իսկ կարո՞ղ է այս իշխանությունը իր իշխանությունը պահելու համար ավանտյուրայի տանել ողջ պետությունը։ Մենք ունեցել ենք մեկ հոգու որոշմամբ զրո կետից բանակցելու նախադեպ և հոկտեմբերի 19-ին պատերազմ չդադարեցնելու փաստը, ուրեմն հիմա էլ կարող է լինել նման վտանգ։

Նախագահ Արմեն Սարգսյանը ուրիշի շուրթերով ասում է, որ ինքը նույնպես տեղյակ չէ։ Տեղյակ չէ և վե՞րջ, չի էլ պահանջու՞մ տեղեկատվություն, որպեսզի ինքն էլ հետո խոսի հանրության հետ։

Քաղաքական լիդերները, խմբակցությունները, հանրային ակտիվ շերտերը՝ բոլորս, պետք է պահանջենք մեզ տրամադրել տեղեկություններ՝ մեր բոլորի ապագային առնչվող գործընթացների շուրջ։

Զարհուրելի է պատկերացնել, որ մի քանի հոգի հիմա վճռում են խաղաղության կամ պատերազմի խնդիրը, մեր պետականության լինել-չլինելը և այլն։

Գուցե այլ պայմաններում կարելի լիներ վստահել և համբերել, սակայն չմոռանանք՝ սրանք այն նույն մարդիկ են, որոնց օրոք արդեն իսկ եղել են լրջագույն սխալներ, ծանր պատերազմ ու պարտություն։

Այսօր հասարակության համար նույն դե՞րն է նախատեսված՝ մտովի կազմել նոր 5 հազար հոգու ցուցա՞կ։

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների որևէ այլ գործունեություն չի կարող իմաստավորված համարել, եթե նրանք չեն պահանջում՝ ներկայացնել, թե ինչ է բանակցվել, ինչ է համաձայնեցվել, ինչ են քննարկում փոխվարչապետները։

Հանրային պահանջի մեքենան ամսի 27-ից պետք է աշխատեր այս ուղղությամբ։ Հակառակը կնշանակի՝ մենք պետություն ունենալու ցանկություն չունենք։

Այս հոգեբանությամբ և այս որակներով մենք գնալու ենք հանրաքվեի՝ «ուզո՞ւմ ենք պետություն ունենալ, թե՞ մաս-մաս լինենք հարևանների միջև» հարցով։

Ակնհայտ է, որ ստվերային պրոցես է ընթանում՝ հանրության լիակատար անտեղյակության պայմաններում։ Իհարկե կա արդարացված գաղտնիություն, բայց հանդիպումից հետո հակառակ կողմը բացում  է փակագծերը, հրապարակային ձևակերպումներով ճնշում առաջիկա բանակցությունների վրա, ընդունվել է «Աշխաբադի դեկլարացիան»՝ թուրքամետ շեշտադրումներով։ Հայկական կողմն այս ֆոնին լռում է։ Սրանից բացի՝ ստացել ենք  ռուսական ԱԳՆ-ի կոշտ ձևակերպումը, քանի որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան, մեքենա գնելուն զուգահեռ, խոսում է առանց մտածելու։ Դրանով վտանգում է ոչ թե իր մեքենան, այլ՝ պետության։

Նիկոլը արտախորհրդարանական զրոների հետ է հանդիպում, որ ականջները կախ լսեն իրեն, բա ու՞ր է հասարակությունը, մենք բոլորս։ Էլի ուզում ենք ազգովի ցանց գործողի դերո՞ւմ լինել։

Պետք չէ մեղադրել հասարակությանը. ոչիշխանական համակարգերի խնդիրն է՝ ճիշտ քայլերով, ճիշտ ձևակերպումներով խոսել հասարակության հետ, գեներացնել ընդհանուր հանրային պահանջ։

ՏԻՄ ընտրությունները խոսում են մեկ բանի մասին՝ ընթանում  է նիկոլիզմի մերժման սողացող պրոցես։ Սա արդեն անշրջելի պրոցես է։ Բայց այս ճանապարհը մեծ ռիսկեր ունի, և պետության շահը պահանջում է ոչիշխանական սոլիդ համակարգերի ստեղծում, ճիշտ բանաձևերով հասարակության հետ երկխոսություն։ Միայն այդպես հնարավոր կլինի ապահովել խորքային, բայց անցնցում փոփոխություններ և չընդհատվող, սթափ հաղորդակցություն՝ դաշնակիցների և միջազգային հանրության հետ»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Օրվա խորհուրդ. Ապրիլի 29ՈւՂԻՂ. Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհը փակ է«Տանք, պրծնենք», «թողեք, թող հանձնի», «սաղ տանք, խախանդ ապրենք». քաղաքացիները վաղ առավոտից սկսել են ակցիաներըԵթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան ՈսկանյանՍուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը․ պարեկները սահմանազատել են տարածքը «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը«Նապոլին» ու «Ռոման» 2-ական գոլ փոխանակեցին (տեսանյութ) Թբիլիսիում բողոքի ցույցի ժամանակ մոբիլիզացվել են հատուկ ջոկատայիններ (տեսանյութ) Ալիևը Բլինքենին ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատումից բացի սկսվել է սահմանագծման գործընթացը«Բարսան» կենտրոնացած է 2-րդ տեղը զբաղեցնելու վրա․ ՉավիՃապոնիայում ջերմային հարվածով երեք մարդ հոսպիտալացվել է«Այս նկարով ամեն տեղ կթողնեն»․ տեսանյութ՝ Պուտին-Ալիև հանդիպումից Նարեկ Մանասյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը (տեսանյութ) Եվրոպացիները չեն մեռնի Դոնբասի համար․ ԲորելՄեքսիկայում ավտոբուսի շրջվելու հետևանքով նախնական տվյալներով 14 մարդ է զոհվելԱրթուր Դավթյանի արծաթե մրցելույթը ԵԱ-ում (տեսանյութ)Լույս չի լինիՄոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու. Ադրբեջանի հարցերով փորձագետ Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը. Վահագն ՄախսուդյանԵթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, նահանջ է սկսվելու. Վահե ԴավթյանԽոշոր վթար՝ Կոտայքի մարզում. «Mercedes»-ը «Սևանի գաղութ»-ի մոտ մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Համախմբվիր, հայ ժողովուրդ, քո զորությունը միասնականության մեջ է, մեզ միավորողը Հայաստանն է. Արամ Ա (տեսանյութ) Թբիլիսիում վերսկսվել են «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ ցույցերը (տեսանյութ)Հենց հիմա Տավուշի դարպասներին իրականացվում են ականազերծման աշխատանքներ. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներինԵվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան ԲալայանԱրցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն ՏավուշիՀԻՄԱ․ Երևան-Դիլիջան մայրուղին մեկ ժամով փակ է (տեսանյութ) Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. Ռուբեն Մելիքյան Հաջորդը լինելու է Կողբից Սոթք ընկած հատվածը. Դավիթ ՋամալյանԵթե պետությունը ինչ-որ երգչի աջակցել է, թող ինքն էլ հարկ վճարի. երգչուհի Նանա (տեսանյութ) «Սա է Ալիևի և Նիկոլի նպատակը»Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ. թուրք լրագրողՀետաքրքրվել եմ, մրցավարների մասով խնդիր չկար, թափանցիկ էր. Փաշինյան (տեսանյութ) Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը«Դուք Ղեւոնդ Երիցեան ոգով նոր Աւարայր էք մղում հայրենիքի համար»․ Սեպուհ Սրբազանը՝ Բագրատ Սրբազանին Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Բարեղամ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն (տեսանյութ) «Դավաճանը հանձնում է Հայաստանը»․ ակցիա՝ Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ (տեսանյութ) Հայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNN Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու․ բանակցությունները չստացվեցին․ փաստաբան (տեսանյութ)Սիրիայի զինված ուժերը երեք շրջաններում ոչնչացրել են ահաբեկիչների զրահամեքենաները Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) «Եթե ինչ, շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր կերպարներից մեկը (լուսանկարներ)Բրիտանացի պատգամավորները կարող են հեռացնել Սունակին․ Financial Times «Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան Սրբազանն ասաց ամեն ինչ. Արման ՀովհաննիսյանԻտալիան հայտարարել է, որ երկիրը կարող է գայատևել առանց ռուսական գազի Հռոմի պապը կոչ է արել երիտասարդներին հրաժարվել հեռախոսներից
Ամենադիտված