ՆԱՏՕ-ն կարմիր գծեր չի ճանաչում. Ռուսաստանին դա դուր չի գալիս. Պեսկով
ԱշխարհՆԱՏՕ-ն չափազանց ագրեսիվ դիրքորոշում է ցուցաբերում և չի ճանաչում կարմիր գծեր, Ռուսաստանին դա դուր չի գալիս, Մոսկվան ապահովագրում է իր շահերը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը RT-ին տված հարցազրույցում։
«Մենք տեսնում ենք, որ ՆԱՏՕ-ն այժմ չափազանց ագրեսիվ դիրքորոշում է ցուցաբերում: Մենք նկատում ենք պարոն Ստոլտենբերգի (ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար - խմբ.) հռետորաբանությունը: Մենք նկատում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների տարբեր ներկայացուցիչների հռետորաբանությունը»,- ասել է Պեսկովը:
«Նախ նրանք բոլորը խոսում են այն մասին, որ իրենք որևէ կարմիր գծեր չեն ճանաչում: Նրանք խոսում են նաև այն մասին, որ ՆԱՏՕ-ն անելու է ամեն ինչ, ինչ ուզում է: Երրորդ, խոսում են որ տարածքում պատահի: Չորրորդ, և այդ ամենը Ռուսաստանի Դաշնությանը զսպելու համար: Մեզ դա դուր չի գալիս: Մենք այնպես ենք անում, որ ապահովագրենք մեր սեփական շահերը»,- հավելել է Պեսկովը: