Անհետ կորած զինծառայողների հարազատները ճանապարհ են փակել. լարված իրավիճակ ԱԺ-ի դիմաց (տեսանյութ)
ՀասարակությունԱյս պահին լարված իրավիճակ է ԱԺ-ի դիմաց: Անհետ կորած զինծառայողների հարազատները փակել են Բաղրամյան փողոցը: Ոստիկանները, քաշքելով նրանց, կարողանում են ցուցարարներին դուրս բերել երթևեկելի հատվածից:
Հիշեցնենք, որ երեկվանից՝ Ալեն Սիմոնյանի գերիների վերաբերյալ հայտարարությունից հետո, անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիաներ են իրականացնում Կառավարության շենքի դիմաց, Գյումրիի մարզպետարանի դիմաց, այսօր էլ՝ ԱԺ շենքի: