Մահացել է Սելենա Գոմեսի նմանակը (լուսանկարներ)
ԼուսանկարներԱՄՆ-ում 23 տարեկանում մահացել է Սելենա Գոմեսի նմանակը՝ Սքայլեր Հիքսը։ Աղջիկը հայտնի դարձավ America's Got Talent-ին մասնակցելուց հետո, ինչպես նաև երգչուհի Սելենա Գոմեսի հետ իր նմանության շնորհիվ։
Սքայլեր Հիքսին մահացած են գտել Հարավային Կարոլինայում (ԱՄՆ) իր ընկերոջ վարձակալած բնակարանում, հայտնում է Independent-ը։ Երգչուհու մահվան հանգամանքներն ու պատճառները հայտնի չեն։
Միաժամանակ, աղջկա մայրը՝ Ջոդի Գիքսը, պատմել է, որ իր դուստրը պայքարում էր հոգեկան խնդիրների, այդ թվում՝ դեպրեսիայի դեմ, ինչպես նաև օգտագործում էր հոգեմետ դեղեր։