Հայաստանը կառուցողականորեն ներգրավված է խաղաղության գործընթացում․ Միրզոյանը՝ Բայրամովի հետ հանդիպմանը Բագրատ Սրբազանն անցնում է կառավարության գերպաշտպանված շենքի մոտով (տեսանյութ) Թուրքերին վրդովեցրել է պատմական Հայաստանի քարտեզի ֆոնին Լիոնի քաղաքապետի լուսանկարը ՀՀ նախագահը հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասսի հետ Երիտասարդները գործադուլի կոչ են անում ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի (Գռզո) բանկի գլխամասում (տեսանյութ) Արմավիրի մարզում 2-ամյա երեխան մայրիկի մազերի վրայից հանել է մետաղական հերակալը և մտցրել էլեկտրական վարդակի մեջ Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ուղերձ է փոխանցել «Ավրորա»-ի մասնակիցներին (տեսանյութ) ՔՊ-ից մեկուկես ձայն էլ չի ստանա Բագրատ հոգևորականը, որ իրականացնի իմպիչմենթ. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ) Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար. այս ճանապարհը տանում է դեպի պատերազմ. Խաղաղության խաչմերուկը պատերազմի խաչմերուկն է. Սամվել Բաբայան Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարիբեկյանը 

Դպրոցում եղել և լինելու է մեկ տնօրեն, մեկ լիդեր. դա բովանդակության պատասխանատուն է․ Ժաննա Անդրեասյան

Գիտություն և Մշակույթ

ՀՀ կառավարության կողմից հաստատված և Ազգային ժողով ներկայացված ‹‹Հանրակրթության մասին›› նոր օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունների քննարկման նպատակով այսօր ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ՀՀ մարզպետարանների կրթության վարչությունների պատասխանատուների և մի խումբ տնօրենների հետ:

Հանդիպման սկզբում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հակիրճ անդրադարձել է ձեռնարկված փոփոխություններին, մասնավորապես՝ հանրակրթական դպրոցների կառավարմանն առնչվող դրույթներին:

«Մեր հիմնական նպատակը ձեր դիտարկումները լսելն է. մենք ուզում ենք պարզաբանել ձեր կողմից բարձրացված հարցերը, ինչպես նաև քննարկել ձեր առաջարկները:

Նախաձեռնած բոլոր փոփոխությունները ունեն մեկ նպատակ` բարձրացնել դպրոցների կառավարման արդյունավետությունը և կրթության որակը: Մենք բոլորովին չենք պնդում, որ ընտրված եղանակները լավագույնն են կամ անսխալական, բայց համոզմունք ունենք, որ փոփոխություններն ուշացած են, քանի որ համակարգի առջև ծառացած խնդիրներն են ստիպում գնալ փոփոխությունների:

Վերլուծություններն ու դիտարկումները ցույց են տալիս, որ պետությունը դպրոցի տնօրենից պահանջում է ամեն ինչ` և՛ կրթության որակ, և՛ շենքային պայմանների բարելավում, և՛ ֆինանսատնտեսական կառավարում: Ամեն ինչ պահանջելը իրատեսական չէ: Պահանջը պետք է լինի թիրախային, որպեսզի արդյունքը ևս լինի թիրախային և չափելի: Հստակեցնելով գործառույթները` մենք ուզում ենք դպրոցի տնօրենի առջև դնել միայն կրթության որակի բարձրացման պահանջ: Այդ նպատակով մենք ուզում ենք դպրոցի տնօրենի գործառույթից տարանջատել կրթության որակի հետ ուղղակի կապ չունեցող տեխնիկական բնույթի հարցերը` նրա վրա թողնելով միայն կրթության որակի ապահովման պատասխանատվությունը: Կարծում ենք, որ այս դեպքում պետության պահանջը տնօրենից կլինի ավելի հստակ և չափելի: Իսկ մնացած հարցերը` շենքային պայմանների բարելավում, սպասարկում և այլն, կիրականացվի մասնագիտացված ծառայության կողմից»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Նախագծով առաջարկվում է փոխել նաև տնօրենի ընտրության կարգը` սահմանելով նշանակման կարգ, որը կհաստատվի կառավարության որոշմամբ: Այժմ գործող հավաստագրման պահանջը կպահպանվի: Տնօրենի պաշտոնի համար կհայտարարվի մրցույթ, որին կկարողանան մասնակցել հավաստագրված թեկնածուները` ներկայացնելով զարգացման ծրագրեր: Կլինի մասնագիտացված խորհուրդ, որը, գնահատելով զարգացման ծրագիրը, հաշվի առնելով մանկավարժական և ծնողական համայնքների կարծիքները, կկատարի տնօրենի ընտրություն կամ նշանակում: Այդ կերպ դպրոցների կառավարման խորհուրդները կձերբազատվեն տնօրենի ընտրության գործընթացից և կզբաղվեն իրենց վերապահված մնացած խնդիրներով: Դպրոցների խորհուրդներն այժմ առավելապես կենտրոնացած են տնօրենի ընտրության հարցի վրա, որը նրանց վերապահված գործառույթներից մեկն է միայն:

Դպրոցի տնօրենի համար նախատեսվել է ատեստավորման հնարավորություն` ազատելով նրան պարբերաբար հավաստագրման քննություն հանձնելու և կրկին ընտրության մասնակցելու գործընթացից: «Տնօրենները հնարավորություն կունենան պարբերաբար ատեստավորվելու և պաշտոնավարելու մինչև օրենքով սահմանված տարիքը` 65 տարին լրանալը: Մեզ համար շատ կարևոր է ունենալ լավ տնօրեններ, և լավ արդյունք ցույց տալու դեպքում՝ նրանց հետ շարունակել աշխատանքը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը` ավելացնելով, որ ատեստավորման հիմքում դրվելու է դպրոցի զարգացման ծրագրի կատարողականը: Ըստ փոխնախարարի` զուգահեռաբար կփոխվեն նաև զարգացման ծրագրին ներկայացվող պահանջները` սահմանելով կրթության բովանդակային հարցերին առնչվող չափանիշներ: «Օրինակ, եթե որևէ դպրոցում բավարար առաջադիմության պահանջներին չի համապատասխանում սովորողների որոշակի տոկոսից ավելին, կնշանակի այդ հաստատությունում ուսումնական արդյունավետ գործընթաց չի կազմակերպվել, և դրա համար դպրոցի տնօրենը պետք է կրի պատասխանատվություն»,- նշել է նախարարի տեղակալը:

Անդրադառնալով մտահոգությանը, թե առաջարկվող փոփոխությունների հետևանքով դպրոցում կարող է երկիշխանություն առաջանալ` Ժաննա Անդրեասյանը ընգծել է. «Չի կարող հարց առաջանալ, թե ով է լինելու դպրոցում իրադրության տերը: Իրադրության տերը բովանդակության պատասխանատուն է: Դպրոցում եղել և լինելու է մեկ տնօրեն, մեկ լիդեր, դա բովանդակության պատասխանատուն է, այն անձը, որից պետությունը պահանջում է կրթության որակ: Մյուս անձը լինելու է վարչական և տնտեսական մենեջեր, որն իր գործունեությամբ պետք է ծառայություն մատուցի մի քանի դպրոցի` իրականացնելով գույքի պահպանության, սպասարկման և այլ գործառույթներ: Դպրոցի տնօրենի աշխատանքը գնահատելու համար նրանից նորոգված դուռ կամ նստարան պահանջել պետք չէ: Նրանից պետք է պատասխանատվություն պահանջել սովորողի ստացած գիտելիքի համար»:

Նախարարի տեղակալը նաև նշել է, որ ձեռնարկված ռեֆորմը բարդ է, ուստի այն կյանքի կոչելու համար նախանշված է անցումային փուլ: Օրենքի ընդունումից հետո գործող տնօրենները կշարունակեն աշխատել, նրանց գործառույթները որոշակիորեն կվերանայվեն, ըստ այդմ՝ կփոխվի նաև աշխատանքի նկարագիրը: Նախագծի ընդունման դեպքում կառավարման մոդելին և տնօրենի գործառույթներին առնչվող դրույթները ուժի մեջ կմտնեն 2023 թվականից:

Պատասխանելով հարցին, թե ուսումնական գծով տեղակալների գործառույթները արդյոք չեն կրկնի տնօրենին` նախարարի տեղակալը նշել է, որ կառավարման նոր մոդելի ներդրման դեպքում ևս տնօրենի տեղակալի հաստիքի անհրաժեշտությունը լինելու է. « Մեր նպատակը ոչ թե կրճատելն է, այլ աշխատանքի բովանդակությունն ու ձևը փոխելը»:

‹‹Հանրակրթության մասին›› օրենքի փոփոխությունների ընդունման դեպքում մի շարք ենթաօրենսդրական ակտերում ևս փոփոխությունների կարիք է առաջանալու: Նախատեսվում է նաև վերանայել դասարաններում աշակերտների առավելագույն ծանրաբեռնվածության հարցը` փոխելով ֆինանսավորման կարգը: Դպրոցի ֆինանսավորման բարելավման համատեքստում նախատեսվում է նաև ուսուցչի դրույքաչափի բարձրացում` որի վրա կկիրառվի նաև կամավոր ատեստավորման և որակավորման տարակարգի հավելավճարը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սահմանային սյուների տեղադրումը գրեթե ավարտված է. Բայրամով Հայաստանը կառուցողականորեն ներգրավված է խաղաղության գործընթացում․ Միրզոյանը՝ Բայրամովի հետ հանդիպմանըԱլիևները օկուպացված Շուշիում են Քննարկվել են բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում ՀՀ-ի և Իսպանիայի միջև համագործակցության զարգացման հնարավորությունները Բագրատ Սրբազանն անցնում է կառավարության գերպաշտպանված շենքի մոտով (տեսանյութ)Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է Հայաստանն ու Իսպանիան սպորտի ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել Երևանում խոշոր ու ողբերգական հրդեհի հետևանքով մահացած կնոջ ինքնությունը պարզվել էԹուրքերին վրդովեցրել է պատմական Հայաստանի քարտեզի ֆոնին Լիոնի քաղաքապետի լուսանկարը Միրզոյանը և Բայրամովը մեկնարկել են բանակցություններըՀՀ նախագահը հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասսի հետՀրապարակ եկողները հայրենատեր մարդիկ են. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Կարճ ուղեցույց «Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնած խաղաղ հավաքների մասնակիցների համարԵրիտասարդները գործադուլի կոչ են անում ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի (Գռզո) բանկի գլխամասում (տեսանյութ)Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը ՀՀ-ում իրականացվող ակցիաների 12 մասնակից է բերման ենթարկվելԲավականին լավ մշակված փիառ է, երևում է որոշակի գործողությունների ծրագիր, որն առնվազն գիտի Բագրատ սրբազանը. քաղտեխնոլոգՈստիկանությունը օժանդակում է իշխանության ապօրինի գործողություններին՝ բուհերի դռները փակում են (տեսանյութ)96-ամյա կիրանցի տատիկի օրհնությամբ է Սրբազանը ճամփա ընկել, կասեցնել չի լինի. զոհվածի հայր (տեսանյութ) Էս երիտասադրության հետ Արցախ եմ հասնելու ու մենահամերգ տամ. Գայա Արզումանյան (տեսանյութ)Արմավիրի մարզում 2-ամյա երեխան մայրիկի մազերի վրայից հանել է մետաղական հերակալը և մտցրել էլեկտրական վարդակի մեջՀՀ իշխանությունները եկեղեցու և առավել ևս Հայ առաքելական եկեղեցու հետ որևէ խնդիր չունեն․ նախագահ Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ուղերձ է փոխանցել «Ավրորա»-ի մասնակիցներին (տեսանյութ) ՔՊ-ից մեկուկես ձայն էլ չի ստանա Բագրատ հոգևորականը, որ իրականացնի իմպիչմենթ. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ) Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար. այս ճանապարհը տանում է դեպի պատերազմ. Խաղաղության խաչմերուկը պատերազմի խաչմերուկն է. Սամվել ԲաբայանԵթե ժողովուրդը ցանկանա, Հայոց Հայրապետն էլ օրհնի, ես ով եմ, որ չհամաձայնեմ. Բագրատ սրբազանը` վարչապետի պաշտոնը զբաղեցնելու մասին (տեսանյութ)Մեքենայից դուրս եկած աղջիկ երեխան նետվեց Բագրատ սրբազանի գիրկը (տեսանյութ)Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Կարեն ՍարիբեկյանըՀայաստանի ղեկավարը չպետք է լինի պոպուլիստ. Բագրատ սրբազանԴերասան Դավիթ Հակոբյանը կոչ է անում ուսանողներին միանալ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանըՁերբակալության մեթոդներից այլևս ոչ մեկը չի վախենում. Կիրանցի օրինակը՝ բոլորին ապացույց (տեսանյութ)Մշակույթը պետք է լինի եկեղեցու հետ. Արամոն՝ Սրբազանի շարժմանը միանալու մասին (տեսանյութ)Գիտելիքը կարևոր է, իսկ հայրենիքը՝ ամենակարևորը, սա իմ պատմությունն է․ Արցախի ՄԻՊԲաքվի մամուլը սպառնում է, որ եթե Սրբազանի շարժումը հաղթի, իրենք ու թուրքերը զորք կմտցնեն ՀՀ. ՀայրապետյանԱյս գիշեր Երկրին կհարվածի վերջին 20 տարվա ամենահզոր մագնիսական փոթորիկըՈստիկանները ձերբակալել են դասադուլին միացած Սլավոնականի ուսանողին (տեսանյութ)Ժողովրդի ընդվզումը հրաշք է, չի՛ կարելի ծնկած ու ստրկացած ապրել, դանակը ոնց որ ոսկորից էլ է անցելՖեյքերը չեն հասցնում․ Պապոյանի կինը ժողովրդին «անասուն» է անվանում«Ամաչում ենք ձեզ համար». ԵՊՀ ժուռֆակի շրջանավարտը՝ դեկան Նաղաշ ՄարտիրոսյանինԲրյուսովի դռները բացել են, ռեկտորն էլ տեղում չէ, փախուստի է դիմել. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Սահմանադրությամբ չի ընտրվում որևէ անձ գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնում, այլ ընտրվում է կուսակցություն. ՎարդևանյանՈվ միացավ, միացավ, գնացեք․ Բրյուսիվի ռեկտոր (տեսանյութ)Բայդենը պատրաստ է Թրամփի հետ բանավեճի Հրապարակն այդքան բազմություն չէր տեսել նույնիսկ 2018-ի ապրիլին և 2021-ի հունիսյան հանրահավաքին. ՇարմազանովԱրարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ Մուրատ Նուրտլաուի հետԵՊԲՀ ուսանողները ահազանգում են՝ դեկանատից անհատապես զանգում են և սպառնումԴավիթ Գյուրջինյան, ամոթ. քո դասավանդած արժեքներին ստել ես. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Սյունիքում գազի թունավորմամբ հիվանդանոց են տեղափոխվել ընտանիքի 5 անդամներ, այդ թվում՝ անչափահասներԲագրատ Սրբազանը մեկ օրում Երևանը դարձրեց իսկական ակադեմիական քաղաք. Էդգար ՂազարյանԵս կայացրել եմ իմ որոշումը, միանում եմ Բագրատ Սրբազանի հայտարարած դասադուլին և գործադուլին. Գևորգ Թամամյան
Ամենադիտված