«Կապշեք, երբ տեսնեք՝ վարորդը ոնց է այնտեղ թեթևանում, նորմալ պայմաններ չկան»
ՀասարակությունԱյսօր վաղ առավոտից մի շարք ավտոբուսների վարորդներ գործադուլ են հայտարարել: Նրանք պահանջում են, որ իրենց աշխատավարձը բարձրացվի և իրենց պայմանները բարելավվեն:
«Բացի աշխատավարձի բարձրացումը, մենք ցանկանում ենք, որ մեր բժշկական ապահովագրության հարցը լուծեն, գազի լիցքավորման և որ «կանեստրում» վարորդների համար նորմալ սպասարկում լինի, զուգարան լինի, ի վերջո: Չեմ ալարի, կտանեմ ձեզ ամբողջ «կանեստրը» ցույց կտամ, դուք ապշած կմնաք, որ տենաք վարորդը ոնց է այնտեղ թեթևանում, ձեզ վատ կզգաք, կասեք՝ էս անշնորհք մարդը ով է, բայց չեք մտածի, որ նույն այդ վարորդը ժամուկես վատ վիճակով եկել-հասել է, տեղ չկա կարիքները հոգալու: Իսկ գազի լիցքավորման մասով, մենք չեկ ենք ուզում, ուզում ենք, որ կարողանանք մեզ հարմար տեղում գազը լիցքավորենք, հիմա կոնկրետ միայն Նորքում ենք լիցքավորում»,- ասաց բողոքի ակցիա իրականցնող վարորդը:
Քիչ ավելի վաղ Երևանի քաղաքապետարանը հանդես էր եկել հայտարարությամբ, որում ասվում էր, որ այսօր առավոտվանից հանրային տրանսպորտի մի շարք երթուղիներ չեն աշխատում՝ վարորդների բոյկոտի պատճառով։ Վարորդները պահանջում են աշխատանքային պայմանների բարելավում, մասնավորապես, աշխատավարձի բարձրացում։