Գերմանիան Լուկաշենկոյին համարում է ոչ լեգիտիմ ղեկավար
ԱշխարհԲեռլինն Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի օրինական կառավարիչ չի համարում, հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆֆեն Հեբեշտրեյտը։
«Մենք Լուկաշենկոյին Բելառուսում լեգիտիմ ղեկավար չենք ճանաչում»,- ՌԻԱ Նովոստին մեջբերում է նրա խոսքերը։
Ավելի վաղ Լուկաշենկոն հայտարարել էր, որ իրեն պետք չէ արևմտյան երկրների կողմից իր լեգիտիմության ճանաչումը, քանի որ իր համար բավական է, որ ինքն ընտրվել է Բելառուսի ժողովրդի կողմից։ Մնացած ամեն ինչը, նրա խոսքերով, «ճաշակի հարց է»։