Հայկ Մարությանը պատերազմից հետո ՔՊ-ից դուրս է եկել ու կտրուկ խզել կապերն իշխանության հետ. Արփի Դավոյան
Քաղաքական«Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Հայկ Մարությանը իշխանության է եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մանդատով և երբ նույն կուսակցության մանդատով եկած մարդը հեռանում է կուսակցությունից ու հանդես է գալիս որպես անկախ մարմին, որը կապ չունի քաղաքական կուսակցության, հետ լուրջ հակասություն է առաջանում»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը։
«Հայկ Մարությանը պատերազմից հետո ՔՊ-ից դուրս է եկել ու կտրուկ խզել կապերն իշխանության հետ»,- նշել է Դավոյանը։
Հարցին, թե Հայկ Մարությանն ինչու է հատկապես պատերազմից հետո է լքել կուսակցությունը Դավոյանը չի մեկնաբանել՝ նշելով, որ այդ հարցին պետք է Մարությանը պատասխանի։