Հայաստանում շատ ակտիվ է թուրքական հինգերորդ շարասյունը. Զարեհ Սինանյան
ՔաղաքականՀայաստանում շատ ակտիվ է թուրքական հինգերորդ շարասյունը՝ թունավորում է կյանքի բոլոր ոլորտները, այդ թվում՝ սփյուռքի հետ հարաբերությունները։ Այս մասին դեկտեմբերի 23-ին հայտարարել է ՀՀ վարչապետին առընթեր սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
«Պատերազմից հետո հին սփյուռքի որոշ կառույցներ քաղաքական նկատառումներով, ցավոք, թշնամական դիրք բռնեցին Հայաստանի նկատմամբ։ Դա մեծ սխալ է նրանց կողմից։ Երկար տարիներ այդ կազմակերպությունները Հայաստանի հետ հարաբերություններում եղել են մոնոպոլիստներ։
Սակայն այժմ պատրաստվում ենք հրաժարվել այս մոտեցումից եւ աշխատել բոլոր կառույցների եւ անհատների հետ։ Մենք նույնիսկ պատրաստ ենք աշխատել նրանց հետ, ովքեր 2018 թվականից հետո Հայաստանի նկատմամբ վատ դիրք են գրավել», - նշել է նա։
Ռուսաստանի հայ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Շահեն Պետրոսյանը, ով նախկինում պարգեւատրվել էր մեդալով, ինչը առաջացրել էր մյուս գործիչների դժգոհությունը, ովքեր եւս օգնություն են ցուցաբերել Ղարաբաղյան պատերազմի ժամանակ, ինչպես պարզաբանել է Սինանյանը, ամեն օր կամ Հայաստանի դեսպանությունում է եղել կամ օգնություն հավաքել: «Նրա ներդրումը, ինչպես եւ այլ մարդկանցը, ահռելի է», - հավելել է պաշտոնյան։