Հայկական կողմն ունի 2 զոհ

Հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով զոհվել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ, շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնվ. 2002թ.) և կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը (ծնվ. 2002թ.)։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Եվս երկու զինծառայող վիրավոր է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Ժամը 21։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է։


Այս թեմայով
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության փրկումը ոչնչացումից առաջնահերթ է․ Փաշինյան
Ով է հրամայել քերել Արցախի դրոշով «Արցախ» գրառումը․ «Հրապարակ»
Արցախի նախագահն Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ է հրավիրել
Որեւէ մեկը չի կարա Արցախը հանձնի Ադրբեջանին. Աղազարյան․ «Հրապարակ»
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին
Շառլ Միշելը խեղաթյուրում է ԼՂ խնդրի կարգավորման էությունը. Արցախի ԱԺ խմբակցությունների հայտարարությունը
Օկուպացված Շուշիում, Հադրութում և Մատաղիսում մզկիթներ են կառուցվում
Ցուցարարները ԱԳՆ-ի պատուհաններից մեկի վրա Արցախի փոքր դրոշներով գրել են «Արցախ» (տեսանյութ)
«Սա էսպես չի՛ մնալու»․ լարված իրավիճակ՝ դատարանում
Արցախահայության ինքնորոշման իրավունքի ճանաչումը զիջման ենթակա չէ․ հարցի տերը Արցախի ժողովուրդն է









