«Շիրակ» օդանավակայանի մոտ բախվել են Mercedes-ն ու Nissan Pathfinder-ը. կա 4 վիրավոր
Արտակարգ ՊատահարԱյսօր՝ հունվարի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:
Ժամը 16:30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ «Շիրակ» օդանավակայանի հարևանությամբ բախվել են Nissan Pathfinder և Mercedes մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: