«Նախագահի պաշտոնին ում էլ առաջադրենք կարևոր չէ, մեկ է լինելու են մարդիկ, որոնք ինչ-որ ասելիք կունենան»
ՔաղաքականԱրմեն Սարգսյանի հայտարարությունը ի գիտություն ենք ընդունել և անցել առաջ: Կարծում եմ, որ հիմա ճիշտը առաջ անցնելն է: Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեն Սիմոնյանը:
Լրագրողի այն դիտարկմանը, թե որոշներն այն կարծիքին են, որ Վահագն Խաչատրյանը կամ պետք է սպասարկի ՔՊ-ի շահերը կամ ՀՀ-ի, Ալեն Սիմոնյանը չհամաձայնեց այդ մտքի հետ, նշելով, որ շատ կարող են հնչել նման կարծիքներ, որոնք իրականությանը կարող են չհամապատասխանել. «Կարծիք կա, որ Վահագն Խաչատրյանը երկար ժամանակ հարել է ՀԱԿ-ին, շահարկում չասեմ, բայց այդ կարծիքների տարբեր բախումները կարող են տասնյակը լինել, որոնց մենք չենք հասցնի պատասխանել: Ամեն մեկն իր կարծիքն ունի: Ում էլ առաջադրենք կարևոր չէ, մեկ է լինելու են ինչ-որ մարդիկ, որոնք ինչ-որ ասելիք են ունենալու և դա նորմալ է»,- նշեց նա: