«Անճանաչելի» Շերոն Սթոունը հայտնվել է The Rake ամսագրի շապիկին (լուսանկարներ)
ԼուսանկարներՇերոն Սթոունը հայտնվել է The Rake ամսագրի նոր համարի շապիկին։ Աստղին այս լուսանկարում շատերը դժվարությամբ են ճանաչել։
«Ձեզ հետ ոչ մի կապ չկա: Դուք ավելի գեղեցիկ եք»։
«Այսպիսի տաղանդավոր կին և դերասանուհի, չնայած կարծում եմ, որ այս լուսանկարը բացարձակապես չի արտացոլում նրա որակները»,-գրել են դերասանուհու երկրպագուները մեկնաբանություններում։
Հարցազրույցներից մեկում դերասանուհին պատմել է Փենսիլվանիայում իր ծանր մանկության մասին։ Ավելի վաղ իր The Beauty Of Living Twice գրքում նա անդրադարձել էր այդ թեմային՝ խոստովանելով, որ իր հայրը գոտիով ծեծել է իրեն, իսկ պապը սեռական ոտնձգություններ է կատարել իր նկատմամբ։
Լինել մեկը, ում սպասվում է միշտ կատարյալ լինել, մեկը, ով չի բողոքում, մեկը, ով միշտ ամեն ինչ ճիշտ է անում, և մեկը, ով կանի դա առանց որևէ ճանաչման, իսկապես ձանձրալի է: Լուռ, խելոք աղջիկ լինելը անառողջ դեր է»,֊ի պատասխան՝ գրել է Սթոունը։