Երկրպագուները պահանջում են, որ Քայլի Ջենները հրաժարվի Թրևիս Սքոթից․ The Sun (լուսանկարներ)
Լուսանկարներ![Երկրպագուները պահանջում են, որ Քայլի Ջենները հրաժարվի Թրևիս Սքոթից․ The Sun (լուսանկարներ)](/timthumb.php?src=disc/19-02-22/18c9a9b9dddbf6a06bf42db6e1f4d34f.jpg&w=780)
Քայլի Ջեների երկրպագուները պահանջում են, որ նա հրաժարվի Թրևիս Սքոթից այն բանի համար, որ նրանց որդու՝ Վուլֆի լույս աշխարհ գալուց հետո Սքոթն «ամբողջ գիշեր խնջույքի մեջ է եղել», գրում է The Sun-ը։
Ռեփերը ուշադրության կենտրոնում է հայտնվել այն բանից հետո, երբ նրան նկատել են Սուպերգավաթի ավարտից հետո ընկերների և Քիմ Քարդաշյանի նմանությամբ մի կնոջ հետ մինչև վաղ առավոտ զվարճանալիս: Երկրպագուները քննադատել են ռեփերին Քայլիին «անարգելու» համար։ Շատերը դիմել են Reddit-ին՝ այդ հարցի վերաբերյալ իրենց մտքերը կիսելու համար:
«Դա հաստատ խոսում է այն մասին, որ ես սիրում և գնահատում եմ իմ որդուն և հարգում եմ նրան ծննդաբերած կնոջը», - հեգնանքով գրել է օգտատերերից մեկը։ Մեկ ուրիշը զարմացել է, թե «ինչ է գտել Քայլին նրա մեջ»:
Փետրվարի 2-ին հայտնի դարձավ, որ ռեփեր Թրևիս Սքոթն ու նրա ընկերուհի Քայլի Ջենները կրկին ծնողներ են դարձել։ Նրանք ունեն նաև երեք տարեկան դուստր՝ Սթորմի Վեբսթերը, որը ծնվել է 2018 թվականի փետրվարի 1-ին։
![](disc/19-02-22/0ea3a45eb33827f26fb2148d4aa2fe42.jpg)
![](disc/19-02-22/e8350030faa8d542e2a98e87ffd84161.jpg)
![](disc/19-02-22/56e649290e679287ff164f7f80add40c.jpg)
![](disc/19-02-22/fe6afe6f50087b4d37b3d5fb727c128b.jpg)
![](disc/19-02-22/5130d6842696d5c86644dc87b8307081.jpg)
![](banners/armflix.jpg)