Որքան արժե Քայլի Ջեների դստեր պայուսակը
Լուսանկարներ
Քայլի Ջենները հայտնի է բրենդային պայուսակների հանդեպ իր սիրով։ Իր ծննդյան 25-ամյակի առթիվ նա հատուկ նվեր է ստացել։ Քրիս Ջեններն իր կրտսեր դստերը նվիրել է մուգ նարնջագույն Hermès Birkin, որը թողարկվել է երեք օրինակով: Քայլին այնքան է հուզվել, որ արտասվել է։
Թանկարժեք աքսեսուարների հանդեպ սերը Քայլին փոխանցել է դստերը՝ Սթորմիին։ Չնայած այն հանգամանքին, որ փոքրիկ աղջիկն ընդամենը 4 տարեկան է, նա արդեն ունի պայուսակների իր հավաքածուն, որը մշտապես թարմացվում է թրենդային նոր իրերով։ Այսպես, օրինակ, նախօրեին աղջիկը հանրության մեջ դուրս է եկել արծաթափայլ փայլուն զգեստով՝ The Attico-ով։ Սթորմիի տեսքը համալրվել է Nike-ի սպիտակ սպորտային կոշիկներով և ֆուտուրիստական ակնոցներով։
Ի դեպ, նման պայուսակը հայկական դրամով արժե մոտ 400 հազար դրամ։
