Վրաստանը 2030 թվականին կդառնա Եվրամիության անդամ․ Բիձինա Իվանիշվիլի Ստով սկսված այդ ողջ գործընթացը պիտի ավարտվի ճշմարտության հաղթանակով․ Բագրատ Սրբազան․ ՈւՂԻՂ Ապրիլի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարց Եռագույնը հաղթելու է սև ու սպիտակին, հոգևոր Հայաստանը՝ նոր Հայաստանին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Պետք չէ հերոսի կերպար ձևավորել` թվացյալ մեծ խնդիրների մասին խոսելով․ ՄԻՊ Կիրանցում պայքարը շարունակվում է․ տավուշցիները՝ խարույկի շուրջ (տեսանյութ) «Հեռացնե՛նք Նիկոլին» վանկարկումների ներքո Փաշինյանը հեռացավ կառավարության շենքից (տեսանյութ) Շոկի մեջ ենք Փաշինյանի հետ հանդիպումից հետո․ Գեղամ Նազարյանը մանրամասներ ներկայացրեց (տեսանյութ) Մեր ոչ մի հարց չլուծվեց. ինչ են պատմում Փաշինյանի հետ հանդիպումից դուրս եկած տավուշցիները (տեսանյութ) Կիրանցիների հանդիպումը կառավարությունում ավարտվեց. նրանք վրդովված են (տեսանյութ) 

Մետրոպոլիտենի նախկին տնօրենն ու ընտանիքի անդամները կանչվել են ՀՀ դատախազություն

Հասարակություն

ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն ներկայանալու ծանուցագրեր են ուղարկվել  Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի նախկին տնօրեն Փայլակ Յայլոյանին, նրան փոխկապակցված անձանց՝ կնոջը՝ Սվետլանա Մովսիսյանին, երկու որդիներին՝ Արտակ և Վահագն Յայլոյաններին, և ևս մեկ անձի՝ Մարիաննա Հովհաննիսյանին: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com -ի հետ զրույցում ասացին ՀՀ գլխավոր դատախազությունից:

«Դատարանը բավարարել է նրանց գույքերի վրա, որպես հայցի նախնական ապահովման միջոց, կալանք դնելու ՀՀ դատախազության միջնորդությունները, նրանց մասով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուսումնասիրությունն ավարտվել է եւ հրավիրվել են Դատախազության համապատասխան վարչություն՝ իրենց վերաբերող վարույթի նյութերին ծանոթանալու և դիրքորոշում հայտնելու համար»,- նշեցին դատախազությունից:

Հիշեցնենք, որ Փայլակ Յայլոյանը երկար տարիներ զբաղեցրել է Մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնը՝ 2001-2003 թթ. եւ 2007-ից մինչև 2019 թ. մայիսի 20-ը։

2019 թվականին Ազգային անվտանգության ծառայությունը ստուգումներ էր սկսել «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ում: Նախաքննական մարմինը պարզել էր, որ 2014-ին Երևանի մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնը զբաղեցնող Փայլակ Յայոլյանը որդուն՝ Արտակ Յայլոյանին, Բաղրամյան պողոտայում գտնվող նշված տարածքն օտարել է կադաստրային արժեքից ցածր գնով՝ 75,393,360 դրամ։ Փ. Յայլոյանին մեղադրանք  առաջադրվեց Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 214-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում և իր կամ ուրիշ անձանց օգտին լիազորությունների չարաշահում, որը կազմակերպության կամ պետության իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս է պատճառել կամ առաջացրել է ծանր հետևանքներ:

Մետրոպոլիտենում շուրջ 28 տարի աշխատած, ապա սեփական դիմումի  հիման վրա աշխատանքից ազատված  Փ. Յայլոյանին է պատկանում Երևանի Այգեձոր փողոցի 78/1 շենքում գտնվող 2 բնակարան և Ձորաղբյուրում գտնվող հողամաս։ Վերջինս երկու որդիների հետ հանդիսանում է նաև Իսակովի պողոտայում գտնվող 50/1 շենքում գտնվող բնակարանի սեփականատեր։  Արտակ Յայլոյանը հանդիսանում է Մետրոպոլիտենի վարչական շենքի մի մասի անհատույց օգտագործող, իսկ մյուս մասի՝ բաժնային սեփականատեր։

Բացի դրանից, Արտակ Յայլոյանը բնակարան ունի Երևանի Մարգարյան փողոցի 6-րդ շենքում, երկու հողամաս Նոր Նորքի Քոչինյան փողոցում։  Կոտայքի մարզի Առինջ գյուղի Պարույր Սևակի թաղամասում գտնվող բնակելի տան ընդհանուր բաժնային սեփականատերը ևս Ա. Յայլոյանն է: Փայլակ Յայլոյանի կրտսեր որդին՝ Վահագն Յայլոյանը, որը Երևանի մետրոպոլիտենում զբաղեցրել է «Երթևեկություն» մասնաճյուղի կոմերցիոն բաժնի գովազդի գծով տնտեսագետի պաշտոնը, Երևան քաղաքի Բյուզանդի 17 նորակառույց էլիտար շենքում ունի 3 բնակարան, ինչպես նաև Կոտայքի մարզի Առինջ գյուղի Պարույր Սևակի թաղամասում գտնվող բնակելի տան ընդհանուր բաժնային սեփականատերն է:

Նշենք նաև, որ Փ. Յայլոյանը Երևանի մետրոպոլիտենի վարչական շենքի մի մասը որդուն վաճառելուց զատ՝ որպես վարձակալ վերջինիս է տրամադրել վարչական շենքի մեկ այլ հատված ևս։ Այսպես, 2016 թ. մայիսի 30-ին Երևանի մետրոպոլիտենի և Արտակ Յայլոյանի միջև կնքվել է անշարժ գույքի վարձակալության պայմանագիր, որով վերջինիս է տրամադրվել Բաղրամյան 76 հասցեում (Մետրոպոլիտենի վարչական շենքում) գտնվող 74 քմ տարածք՝ 148 հազար դրամ ամսական վարձավճարով: Երեք շաբաթ անց կողմերի միջև կնքվել է նոր պայմանագիր, որով ավելացվել է Արտակ Յայլոյանին հատկացվող տարածքը՝ դառնալով 78,9 քմ՝ 157 800 դրամ վարձավճարով։ Այսինքն՝ յուրաքանչյուր 1 քմ-ի համար Փայլակ Յայլոյանի որդին Մետրոպոլիտենին պարտավորվել է վճարել 2000 դրամ: 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Վրաստանը 2030 թվականին կդառնա Եվրամիության անդամ․ Բիձինա ԻվանիշվիլիՍտով սկսված այդ ողջ գործընթացը պիտի ավարտվի ճշմարտության հաղթանակով․ Բագրատ Սրբազան․ ՈւՂԻՂԱպրիլի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարց Եռագույնը հաղթելու է սև ու սպիտակին, հոգևոր Հայաստանը՝ նոր Հայաստանին. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պետք չէ հերոսի կերպար ձևավորել` թվացյալ մեծ խնդիրների մասին խոսելով․ ՄԻՊԿիրանցում պայքարը շարունակվում է․ տավուշցիները՝ խարույկի շուրջ (տեսանյութ)«Եվրատեսիլ 2024»․ «Լադանիվա» խմբի փորձնական ելույթը (տեսանյութ, լուսանկարներ)«Հեռացնե՛նք Նիկոլին» վանկարկումների ներքո Փաշինյանը հեռացավ կառավարության շենքից (տեսանյութ) Շոկի մեջ ենք Փաշինյանի հետ հանդիպումից հետո․ Գեղամ Նազարյանը մանրամասներ ներկայացրեց (տեսանյութ) Մեր ոչ մի հարց չլուծվեց. ինչ են պատմում Փաշինյանի հետ հանդիպումից դուրս եկած տավուշցիները (տեսանյութ) Կիրանցիների հանդիպումը կառավարությունում ավարտվեց. նրանք վրդովված են (տեսանյութ) Իրենք ինձ հետ կամ որևէ հոգևորականի հետ չեն պատերազմում, այլ` Աստծո հետ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Բռունցքդ վեր` հանուն Տավուշի․ ակցիա՝ ԱԺ–ի դիմաց (լուսանկարներ) Համբիկ Սասունյանը նույնպես Կիրանցում է (տեսանյութ) Ակցիա՝ կառավարության շենքի դիմաց, մինչ տավուշցիները հանդիպում են Փաշինյանի հետ․ ուղիղԹուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով ձերբակալվածներ կան «Դավաճանը հայրենիք է հանձնում»․ ակցիա՝ Օպերայում, ներկա է նաև Տիգրան Ավինյանը (տեսանյութ)Եկել եմ Բագրատ Սրբազանի կողքին լինելու, ինձ համար պատիվ է․ Անաիս Սարդարյանը Կիրանցում է (տեսանյութ)Ադրբեջանական քարոզչական մամուլը հստակ շեշտում է, որ դա իրենց համար «պայմանական սահման» է․ ՀայրապետյանՈւսանողների շուրջպարը՝ Գագիկ Գինոսյանի վառ հիշատակին (տեսանյութ) Կիրանցիները Փաշինյանի առջև պահանջ են դնելու. Գեղամ Նազարյան (տեսանյութ) Ավտոերթ Գյումրիում` ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) Հանդիպում չի կայանա․ Փաշինյանը չի մեկնելու Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub Ո՛չ Արմեն Աշոտյանի և ոչ էլ, մեր տեղեկությամբ, որևէ այլ մեղադրյալի կողմից որևէ «վնաս» չի «վերականգնվել». Մելիքյան Աչքով տեսնում են թշնամուն, Փաշինյանը ասում է` էդ ադրբեջանցի չի, ձեր աչքին ա երևացել. Դանիելյան (տեսանյութ) Արման Ծառուկյանը հայտարարել է, որ «խելագարվում է» ԱՄՆ-ումՀատուկջոկատայինները փակել են Ռուսթավելի պողոտայի ելքերը Իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա՝ սահմանի նոր նկարագրություն է արվում. Արսեն ԹորոսյանՍկսվել է երրորդ համաշխարհային պատերազմը․ Իսրայելի ԱԳ նախարարԿիրանցիները, ոստիկաններով շրջապատված, լուռ մտան կառավարության շենք (տեսանյութ)Ապրիլի 17-29-ին մի շարք շրջաններում ջերմաստիճանները գերազանցել են երբևիցե դիտված պատմական արժեքներըՏաջիկստանի ԱԳՆ–ն բողոքի նոտա է հղել ՌԴ դեսպանինՎահե Ղազարյանը ժամանեց կառավարություն՝ Փաշինյանի հետ մասնակցելու կիրանցիների հանդիպմանը (տեսանյութ) Կոոպմանն Ադրբեջանում կառաջարկի ստեղծել ականազերծման գործողությունների եվրոպական խումբՀայաստան–Ադրբեջան սահմանին տեղադրվել է թվով 35 սահմանային սյունՈսկեպարում, Կիրանցում չեմ տեսել մի մարդ, ով անտարբեր լինի հողի նկատմամբ, սա պատվի հարց է. Պետրոսյան (տեսանյութ) Պետք չէ դիվերսիֆիկացման ու ադրբեջանականացման միջև հավասարության նշան դնել․ Վարուժան ԳեղամյանԱպրիլի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարցԱրագածոտնում տղամարդը հրազենով նախ սպшնել է իր շանը, ապա ինքնասպшն եղելՌուսաստանը պատրաստվում է հարձակման. ԶելենսկիՈՒՂԻՂ. Տավուշում իրավիճակը շարունակում է լարված մնալ Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան Թաիլանդում կկառուցվի աշխարհի ամենաբարձր շենքը Վիրտուալ պայքար՝ Արթուր Վանեցյանի դեմ. Արսեն ԲաբայանՄարտին Արարատում ծնվել է 120 երեխա՝ 56 տղա, 64 աղջիկ«Խաղաղության» են պատրաստվում». Վարուժան Գեղամյան Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ջեյմս ԹուֆենկյանինՆոր եկեղեցու հիմնարկեք` Մասիս համայնքում (տեսանյութ)Ոստիկանական զորքեր են բերել, Բերքաբերում ակտիվ ականազերծման աշխատանքներ են կատարվում (տեսանյութ)Միրզոյան-Բայրամով բանակցություններում մենք, որպես միջնորդ, հանդես չենք գալու. Ղազախստանի ԱԳՆ
Ամենադիտված